«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

Fri, 11 Sep 2026 08:45:13 +0400


Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հարազատ՝ Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 1-ը դիմավորել են կիսակառույց, շինաղբով լի եւ առանց դպրոցական նստարանների շենքում։ Այս մասին մեզ ահազանգել են ծնողները եւ լուսանկար ուղարկել, որտեղ երեւում է, որ սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիները դասասենյակում կանգնած են։ Միջին եւ բարձր դասարանների աշակերտներն էլ օրերով դասի չեն հաճախել, իսկ ովքեր գնացել են դպրոց, դարձյալ կանգնած են դասերն անցկացրել։ Սա զայրույթ է առաջացրել աշակերտների եւ ծնողների մոտ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Սահակյանը նրանց հայտնել է, որ խնդիրը ԿԳՄՍ նախարարության հետ է կապված, բայց, ծնողների պնդմամբ, երբ զանգել են թեժ գիծ, այնտեղից պատասխանել են, որ մատակարարներն են մեղավոր՝ դպրոցական նստարանները ժամանակին չհասցնելու համար։ Դպրոցի կառուցապատողներն էլ մասնավոր խոսակցություններում մեղքը գցում են մարզպետի վրա։ Գյուղում խոսակցություններ կան, որ մարզպետն անմիջական կապ ունի դպրոցի գույքի մատակարարների հետ։ Բացի այդ՝ ասում են, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը դրանով վրեժ է լուծում հարազատ համագյուղացիներից` ԱԺ ընտրություններին գյուղում ՔՊ-ի պարտվելու համար։

Մենք զանգահարեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ Նորապատի դպրոցի մեկ մասնաշենքում շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ մյուսում աշխատանքները շարունակվում են։ Երեխաներին այլ համայնք տեղափոխելու անհրաժեշտությունից խուսափելու համար դասերը կազմակերպվել են պատրաստի մասնաշենքում, սակայն դեռ շարունակվում է դպրոցի գույքի համալրումը։ Մեզ հավաստիացրին, որ հարեւան մասնաշենքում իրականացվող աշխատանքները չեն խանգարում մյուս մասնաշենքում դասապրոցեսի կազմակերպմանը: «Դպրոցը հետեւողական է, որ շինարարական աշխատանքների շարունակականության պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպվի՝ ապահովելով երեխաների բնականոն կրթության շարունակականությունը»։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն նա ԿԳՄՍՆ ներկայացուցչին հայտնել էր, որ երեխաները ոչ թե կանգնած են դաս անցկացնում, այլ դասապրոցեսը երկու հերթափոխով է կազմակերպվում, ինչի արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ երեխաները գնան դպրոց, բայց սպասեն, մինչեւ դասասենյակն ազատվի։

Չնայած տարբեր արդարացումներին եւ իրավիճակը մեղմ գույներով ներկայացնելուն, ակնհայտ է, որ Նորապատի դպրոցը պատրաստ չի եղել սեպտեմբերի 1-ին, մասամբ շինաշխատանքները չեն ավարտվել, մյուս մասով էլ` գույքը ժամանակին չի բերվել, եւ ծնողների ու աշակերտների զայրույթը միանգամայն հիմնավոր է։ Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունից հստակ ժամկետ չնշեցին, թե երբ կավարտվի դպրոցի մյուս մասնաշենքի շինարարությունը։ Իսկ հարցին, թե երբ կավարտվի գույքի համալրումը, մեզ հայտնեցին, որ դա շարունակական պրոցես է, եւ գույքի մատակարարումն իրականացվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

7 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

8 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

8 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

8 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

8 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

8 ժամ ago