Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել

Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել

Fri, 11 Sep 2026 10:04:31 +0400


Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել։

Մոլորեցնել նման շռայլ, ականջահաճո բառերով
(գովադային ռոլիկներով) և զուգահեռաբար ոչնչացնել Երևանի, ու հատկապես Կենտրոնի ճարտարապետական ինքնությունը։
Եթե դուք, ցավոք, գտել եք այնպիսի մարդկանց, որոնք հանուն փողի պատրաստ են աչք փակել պատմական Երևանի ոչնչացման վրա, ապա ես չեմ պատրաստվում։

Ո՞նց կարելի է գեղեցիկ, արժեքավոր, #ՔաղաքայինՄիջավայրին համար Նման Կարևոր շենքը քանդել, փոխարենը կառուցել հերթական անդեմ բարձրահարկը։

Թումանյան փողոցը Երևանի կենտրոնի այն հատվածներից է, որտեղ դեռևս պահպանվել են քաղաքային հիշողության շերտերը, միջավայրը, մասշտաբը, այն պարզապես ճարտարապետական հորինվածք չէ, այլ երևանյան կյանքի զարկերակներից մեկն է, ինչ-որ մի քաղցր հիշողություն է՝ իր բոլոր առումներով։

Իսկ Ալավերդյան թաղը (Հանրապետության փողոց) կենտրոնի այն եզակի հատվածներից է, որը պահպանել է իր թաղային յուրօրինակությունը, ինքնապիպությունը և շատ ռիսկային է բարձրահարկների ներմուծումը արդեն ձևավորված ու սիրված միջավայր:
Բացի այդ, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում քանդման դատապարտված զարմանալիորեն եվրոպական արտաքինով ֆանտաստիկ շենքը՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից է: Թվում է թե, այս հանգամանքն ինքնին պետք է կանխարգելեր շենքի նկատմամբ որևէ ոտնձգություն: Ամենևին՝ ոչ:
Օպերայի դիմաց կառուցվեց Հյուսիսային մոնստրը (Հյուսիսային պողոտա, շ. 1), Աբովյան-Թումանյան խաչմերուկին (շենք 9) աղավաղելով Ճարտարապետներ Հալաբյան- Քոչար – Մազմանյանի միջազգային մրցույթներ հաղթած կառույցը ու դառնալով ինչ-որ անդեմ շինություն։
Ոչնչացվեց Սարյանի վրա Էդվարդ Սարապյանի՝ Երևանի մյուս գլխավոր ճարտարապետի հեղինակած ինքնատիպ Հայփոստի շենքը (Սարյան փ., շ. 22), Պոլիտեխնիկի Թամանայանական շենքի (քիմիական ֆակուլտետ,Տերյան փ., 105) կողքին աճեց միջավայրին անհամաչափ մի գիգանտ (Կեմպինսկի)։
Հիմա էլ սա։
Երևանի պատմական կենտրոնում նման յուրաքանչյուր միջամտություն պարզապես մեկ շենքի կորուստ չէ։ Դա քաղաքի, փողոցի խեղում է, հիշողության ոչնչացում։
Անհագություն, ագահություն, անպատասխանատվություն։ Ուրիշ բառեր դժվար է գտնել։
Իսկ քաղաքային իշխանությունները քաղաքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն աշխատանքի իմիտացիա են մեզ հրամցնում։

Ամենազարմանալին այն է, որ ո՛չ Ավագանու նիստում, ո՛չ Խորհրդարանում, կամ թեկուզ մեկ պատգամավոր չի բարձրացնում այս շենքի պահպանության հարցը, առարկություն չի հայտնում, հարց չի ուղղում վարչապետին:
Քանի՞ շենք դեռ պետք է քանդենք, քանի՞ փողոցի դիմագիծ պետք է աղավաղեք մինչև` հասկանք, որ Երևանի ինքնությունը վերականգնվող ռեսուրս չէ։
Կարևորը «Էրեբունի-Երևան» օրհներգի տակ կանգնեք՝ ձիգ։
Երևան դարձած իմ հաջող գործարք!!!
Եթե կուզեք, Լոլա Դոլուխանյանի՝ Աստված առողջություն և երկար կյանք տա հարգարժան գիտնական տիկնոջը այս կարևոր գիրքը տամ կարդացեք տղերք, կարող ա վերջապես մի բան փոխվի կամ արթնանա մեջներդ #Երևանցիություն ու էս մեր քաղաքի համար Պատասխանատվություն

Վիկտոր Մնացականյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն Sat, 12 Sep 2026 15:30:23 +0400 Թուրքիայի Էդիրնե…

9 րոպե ago

Նունե Պետրոսյանն ազատվել է պաշտոնից

Նունե Պետրոսյանն ազատվել է պաշտոնից Sat, 12 Sep 2026 15:29:24 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի…

10 րոպե ago

Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովու՛րդն է փակում․ կանգ առ

Սեղանիդ հաշիվը դու չես փակում, հայ ժողովու՛րդն է փակում․ կանգ առ Sat, 12 Sep 2026…

24 րոպե ago

Որտեղ է հայտնաբերվել 15-ամյա անհետ կորած աղջիկը. մանրամասներ

Որտեղ է հայտնաբերվել 15-ամյա անհետ կորած աղջիկը. մանրամասներ Sat, 12 Sep 2026 15:02:40 +0400 Սեպտեմբերի…

36 րոպե ago

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին Sat, 12 Sep 2026 15:00:49 +0400 Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել…

38 րոպե ago

Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը․․

Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը․․ Sat, 12 Sep 2026 14:45:20 +0400 ԱԺ…

54 րոպե ago