Թագաժառանգը երկու անգամ զանգել ու խնդրել է Թրամփին հարվածել․ ի՞նչ է հայտնի

Թագաժառանգը երկու անգամ զանգել ու խնդրել է Թրամփին հարվածել․ ի՞նչ է հայտնի

Fri, 11 Sep 2026 12:00:56 +0400


Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը սեպտեմբերի 10-ին երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հորդորել նրան հարձակվել հուսիթների վրա, սակայն ամերիկացի առաջնորդը հրաժարվել է, հաղորդում են Axios-ը և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների։

Այս զրույցները տեղի են ունեցել հուսիթների կողմից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ուղղությամբ առաջխաղացման և Կարմիր ծովի հարավում գտնվող Ալ-Մուխա նավահանգստային քաղաքի գրավման ֆոնին։

Բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները իրենց սաուդյան գործընկերներին ասել են, որ Թրամփը պնդում է պահպանել ԱՄՆ ռազմական ուշադրությունը Իրանի և Հորմուզի նեղուցի վրա և խուսափել նոր ճակատ բացելուց։

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերը սեպտեմբերի 10-ին այցելել է Սաուդյան Արաբիա՝ շտապ համակարգման հանդիպումների համար։

Հոդվածում ընդգծվում է, որ մինչ Իրանն արդեն խաթարում է Հորմուզի նեղուցով երթևեկությունը, Բաբ էլ-Մանդեբ նեղուցի նկատմամբ հուսիթների վերահսկողությունը կարող է Թեհրանին նոր և հզոր լծակներ տալ ԱՄՆ-ի և Պարսից ծոցում նրա դաշնակիցների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կմնա՞ Մելիքյանը, թե՞ ոչ

Կմնա՞ Մելիքյանը, թե՞ ոչ Mon, 16 Nov 2026 14:15:31 +0400 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց…

16 րոպե ago

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում Mon, 16 Nov 2026…

30 րոպե ago

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան Mon, 16 Nov 2026 13:55:59 +0400 «Նախաքննական մարմինն…

36 րոպե ago

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ Mon, 16 Nov 2026 13:51:14 +0400…

40 րոպե ago

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները Mon, 16 Nov 2026 13:49:35 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

42 րոպե ago

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ Mon, 16 Nov 2026 13:45:28 +0400…

46 րոպե ago