Վահե Հովհաննիսյանը ընդդիմությանը նոր օրակարգ է առաջարկում

Վահե Հովհաննիսյանը ընդդիմությանը նոր օրակարգ է առաջարկում

Fri, 11 Sep 2026 16:44:33 +0400


«Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը խոսել է հետընտրական իրավիճակի, ընդդիմության դերի և հասարակության տարբեր հատվածների միջև երկխոսություն ձևավորելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ 2021-2026 թվականների քաղաքական պայքարի տրամաբանությունն այլևս նույնը չէ, քանի որ ընտրություններից հետո հասարակական և քաղաքական դաշտում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը պահանջում է նախկին մոտեցումների վերանայում։

Անդրադառնալով այն տեսակետին, թե հասարակությունը չի հասկանում քաղաքական գործընթացները, քաղաքագետը հարց է բարձրացրել՝ արդյոք այդ մասին խոսողներն իրենք բավարար պատկերացում ունեն, թե ինչ է տեղի ունենում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է Կիրանցի խնդրին՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ Տիգրանաշենի հարցին մոտենալը կարող է ընդդիմությանը կանգնեցնել հակառակորդի կողմից ստեղծված քաղաքական ծուղակի առաջ։ Ըստ նրա՝ «չտալու» մոտեցումը կարող է ներկայացվել այնպես, որ տարածքային որևէ զիջման դեպքում պատերազմ է լինելու, իսկ դրանից հետո ընդդիմությունը քաղաքական պատասխանատվություն է կրելու։

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմության մասին պատկերացումները նույնպես վերանայման կարիք ունեն։ Նա ընդգծել է, որ ընդդիմությունը միայն խորհրդարանական դահլիճում գտնվող քաղաքական ուժերը չեն, այլ ավելի լայն համակարգ, որի համար իշխանության առաջարկած լուծումներն ընդունելի չեն և որը պետք է կարողանա ներկայացնել այլընտրանքային լուծումներ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս պահին ընդդիմադիր դաշտում հստակ և ամբողջական լուծումների պակաս կա, իսկ տարբեր ընտրազանգվածների միջև արդյունավետ հաղորդակցություն գրեթե չի ձևավորվել։

Նա ընդգծել է, որ քաղաքական և հասարակական առողջ ուժերի առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի տարբեր ընտրազանգվածների միջև երկխոսության ստեղծումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ և պահանջներ ունեն միմյանցից հասարակության տարբեր հատվածները։

Հովհաննիսյանը կարևորել է նաև ՔՊ-ին ձայն տված շուրջ 720 հազար քաղաքացիների հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք այդ քաղաքացիները համաձայն են ընդդիմության ընտրազանգվածի նկատմամբ այնպիսի մոտեցումների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի տարածքների հանձնմանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայում ընդդիմադիր դաշտի համախմբման հիմքում կարող են լինել առնվազն երկու առանցքային հարցեր՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը և տարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող քաղաքացիների միջև երկխոսության ձևավորումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

8 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

8 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

8 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

9 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

9 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

9 ժամ ago