Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում

Fri, 11 Sep 2026 22:15:06 +0400


Տուրիստական Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում անասունների սպանդանոց չկա, քաղաք այցելած զբոսաշրջիկները և համայնքի բնակիչները օգտագործում են բակերում մորթված անասունների միսը։

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոց կառուցո՞ղ է։ Կառավարությունը ՀՀ-ում սպանդանոցներ գործարկելուն աջակցելու ծրագիր իրականացրեց, սակայն այդ ծրագիրն անարդյունավետ էր, ձախողված։ Սպանդանոցների ծրագրի ձախողվածության ապացույցներից մեկը հենց Դիլիջանում սպանդանոցի բացակայությունն է։ Դրա հետևանքով օրենքի պահանջը չի կատարվում եւ համայնքի բնակիչները չվերահսկվող միս են օգտագործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Sun, 22 Nov 2026 15:00:03 +0400…

11 րոպե ago

Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել

Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Sun, 22 Nov 2026 14:45:19 +0400 Նոյեմբերի…

25 րոպե ago

Համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է

Համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է Sun, 22 Nov 2026 14:30:30…

40 րոպե ago

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Sun, 22 Nov 2026 14:15:57 +0400…

55 րոպե ago

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Sun, 22…

1 ժամ ago

Ստի ոտքը կարճ է լինում, վարչապետի դեպքում ընդամենը երկու օր տևեց

Ստի ոտքը կարճ է լինում, վարչապետի դեպքում ընդամենը երկու օր տևեց Sun, 22 Nov 2026…

1 ժամ ago