Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում

Fri, 11 Sep 2026 22:15:06 +0400


Տուրիստական Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում անասունների սպանդանոց չկա, քաղաք այցելած զբոսաշրջիկները և համայնքի բնակիչները օգտագործում են բակերում մորթված անասունների միսը։

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոց կառուցո՞ղ է։ Կառավարությունը ՀՀ-ում սպանդանոցներ գործարկելուն աջակցելու ծրագիր իրականացրեց, սակայն այդ ծրագիրն անարդյունավետ էր, ձախողված։ Սպանդանոցների ծրագրի ձախողվածության ապացույցներից մեկը հենց Դիլիջանում սպանդանոցի բացակայությունն է։ Դրա հետևանքով օրենքի պահանջը չի կատարվում եւ համայնքի բնակիչները չվերահսկվող միս են օգտագործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները Wed, 21 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելի …