Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերին ու հայտարարություններին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են ոչ թե իր բարձրաձայնած հարցերի, այլ բազմաթիվ այլ պատճառներով:
«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով:
Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշերով է շրջել։
Իմ սիրելի գործընկերը հենց 2018թ.-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև մի շարք բացահայտումների մասին, որոնցով անցնում է Հայկ Սարգսյանը։ Վարչապետը հայտնել է, թե անգամ Սևանի ափին Սարգսյանը ապօրինի գործունեություն է ծավալած եղել, իսկ օնլայն խաղատների մասին նախագծերը հենց իր սեփական օրակարգն են, ոչ թե Հայկ Սարգսյանի կամ այլ մարդու:
«Դրանք իմ օրակարգն են, իսկ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Source: USAArmenia
Մելանյա Թրամփն աշխատում է նոր տեղական հրադադարի ուղղությամբ Tue, 24 Nov 2026 18:00:33 +0400 ԱՄՆ…
Այսօր որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Tue, 24 Nov 2026 17:55:37 +0400 «Վեոլիա…
Ռուսաստանում արգելվել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմը Tue, 24 Nov 2026 17:52:23 +0400 «Մոնթե» ֆիլմի՝ Ռուսաստանի…
ԿԿՀ-ն ուսումնասիրում է Փաշինյանի վարքագիծը Tue, 24 Nov 2026 17:45:14 +0400 Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ…
Զբոսայգու խոստումը և սուտը. Վահրամ Գևորգյանը՝ Մուրադյանի հնգամյա ծրագրի մասին Tue, 24 Nov 2026 17:38:37…
Սահմանափակում է հիբրիդային ավտոմեքենաների ներմուծումը․ հայտնի են քվոտաներն ու ժամկետները Tue, 24 Nov 2026 17:30:35…