«Հրապարակ»․ Հարուստ եք` գնացեք, ուրիշ տեղ հող առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին

«Հրապարակ»․ Հարուստ եք` գնացեք, ուրիշ տեղ հող առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին

Sat, 12 Sep 2026 10:45:35 +0400


Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր, որ Թումանյան 8 հասցեում գտնվող շենքը պատրաստվում են քանդել եւ փոխարենը բարձրահարկ ինչ-որ շենք կառուցել:

«Լավ, դեռ որքա՞ն կարելի է երեւանցիներին հիմարի տեղ դնել։ Մոլորեցնել նման շռայլ, ականջահաճո բառերով (գովազդային ռոլիկներով) եւ զուգահեռաբար ոչնչացնել Երեւանի ու հատկապես Կենտրոնի ճարտարապետական ինքնությունը։ Եթե դուք, ցավոք, գտել եք այնպիսի մարդկանց, որոնք հանուն փողի պատրաստ են աչք փակել պատմական Երեւանի ոչնչացման վրա, ապա ես չեմ պատրաստվում։ Ո՞նց կարելի է գեղեցիկ, արժեքավոր, քաղաքային միջավայրին հարմար՝ նման կարեւոր շենքը քանդել, փոխարենը կառուցել հերթական անդեմ բարձրահարկը։ Թումանյան փողոցը Երեւանի կենտրոնի այն հատվածներից է, որտեղ դեռեւս պահպանվել են քաղաքային հիշողության շերտերը, միջավայրը, մասշտաբը, այն պարզապես ճարտարապետական հորինվածք չէ, այլ երեւանյան կյանքի զարկերակներից մեկն է, ինչ-որ մի քաղցր հիշողություն է՝ իր բոլոր առումներով։ Իսկ Ալավերդյան թաղը (Հանրապետության փողոց) կենտրոնի այն եզակի հատվածներից է, որը պահպանել է իր թաղային յուրօրինակությունը, ինքնատիպությունը, եւ շատ ռիսկային է բարձրահարկերի ներմուծումը արդեն ձեւավորված ու սիրված միջավայր: Բացի այդ, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում քանդման դատապարտված՝ զարմանալիորեն եվրոպական արտաքինով ֆանտաստիկ շենքը Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից է: Թվում է, թե այս հանգամանքն ինքնին պետք է կանխարգելեր շենքի նկատմամբ որեւէ ոտնձգություն: Ամենեւին՝ ոչ: Օպերայի դիմաց կառուցվեց Հյուսիսային մոնստրը (Հյուսիսային պողոտա, շ. 1), Աբովյան-Թումանյան խաչմերուկին՝ (շենք 9) աղավաղելով ճարտարապետներ Հալաբյան-Քոչար-Մազմանյանի՝ միջազգային մրցույթներ հաղթած կառույցը ու դառնալով ինչ-որ անդեմ շինություն։ Ոչնչացվեց Սարյան փողոցում Էդվարդ Սարապյանի՝ Երեւանի մյուս գլխավոր ճարտարապետի հեղինակած ինքնատիպ Հայփոստի շենքը (Սարյան փ., շ. 22), Պոլիտեխնիկի թամանյանական շենքի (քիմիական ֆակուլտետ, Տերյան փ., 105) կողքին աճեց միջավայրին անհամաչափ մի գիգանտ (Կեմպինսկի)։ Հիմա էլ սա։ Երեւանի պատմական կենտրոնում նման յուրաքանչյուր միջամտություն պարզապես մեկ շենքի կորուստ չէ։ Դա քաղաքի, փողոցի խեղում է, հիշողության ոչնչացում։ Անհագություն, ագահություն, անպատասխանատվություն։ Ուրիշ բառեր դժվար է գտնել։ Իսկ քաղաքային իշխանությունները քաղաքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն աշխատանքի իմիտացիա են մեզ հրամցնում։ Ամենազարմանալին այն է, որ ո՛չ ավագանու նիստում, ո՛չ խորհրդարանում կամ թեկուզ մեկ պատգամավոր չի բարձրացնում այս շենքի պահպանության հարցը, առարկություն չի հայտնում, հարց չի ուղղում վարչապետին: Քանի՞ շենք դեռ պետք է քանդենք, քանի՞ փողոցի դիմագիծ պետք է աղավաղենք, մինչեւ հասկանանք, որ Երեւանի ինքնությունը վերականգնվող ռեսուրս չէ։ Կարեւորը «Էրեբունի-Երեւան» օրհներգի տակ կանգնեք՝ ձիգ։
Երեւան դարձած իմ հաջող գործարք: Եթե կուզեք, Լոլա Դոլուխանյանի՝ Աստված առողջություն եւ երկար կյանք տա հարգարժան գիտնական տիկնոջը այս կարեւոր գիրքը տամ կարդացեք տղերք, կարող ա վերջապես մի բան փոխվի կամ արթնանա մեջներդ #Երեւանցիություն ու էս մեր քաղաքի համար Պատասխանատվություն»:

Վիկտոր Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հասցեում բարձրահարկ շենքը կառուցելու է «Ռենշին» ընկերությունը. «Այն շենքը, որ ուզում են քանդել, եզակի շենքերից է, ունի բարձր առաստաղ, չեն կարող մյուս դեպքերի նման, օրինակ` Երիտասարդական պալատի պես ասել` առաստաղը ցածր էր, դրա համար քանդեցինք: Այն մեր ամենակարեւոր շենքերից մեկն է: Երկու-երեք ամիս առաջ Նալբանդյան 21, 23 շենքերը ներկեցին, դիմացի բուդկաները քանդեցին, ու այնպիսի մի պաթոսով Երեւանի քաղաքապետարանը ներկայացրեց այդ ամենը, որ Հ1-ով մեկ շաբաթ ռեպորտաժ էին պատրաստում այդ մասին, բայց հիմա Թումանյան 8 հասցեում գտնվող շենքը քանդում են, ու ոչ ոք ձայն չի հանում: Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը գնել է այդ տարածքը, 2000-ականներին փոսը փորեցին, որ շենք սարքեն, ասացին, որ այնտեղ կարող է լինել մաքսիմում յոթ հարկանի շենք, հիմա ասում են` 12 հարկանի էլ կարող է լինել, բայց, Վազգենի ասած` հո որբի գլուխ չի՞ երկիրը, որ ով ոնց ուզի, խուզի: Թումանյան փողոցն այն եզակի փողոցներից է, որտեղ շենքերը մնացել են չորս հարկի մեջ, Կարապի լճի մոտ սարքած ուռոդ բարձրահարկ շենքերը սարքեցին, հիմա էլ ուզում են Թումանյան փողոցը փչացնել: Չի կարելի կպնել այդ գեղեցիկ հին շենքերին, հարուստ եք՝ գնացեք, ուրիշ տեղ, օրինակ` Դալմայի մոտակայքում հողեր առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին: Փոքր կենտրոնում բարձրահարկ շենքեր չպետք է կառուցվեն, պետք է արգելել այդ գործընթացը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է Sat, 12…

11 րոպե ago

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում Sat, 12 Sep 2026 12:30:21 +0400 Արգենտինայի ֆուտբոլի…

25 րոպե ago

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը Sat, 12 Sep 2026 12:15:56 +0400…

40 րոպե ago

Խոստացավ հուժկու հարված տալ

Խոստացավ հուժկու հարված տալ Sat, 12 Sep 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել…

55 րոպե ago

Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին

Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին Sat,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից Sat, 12 Sep 2026 11:45:16 +0400 Բերդ համայնքի…

1 ժամ ago