Հունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները

Հունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները

Sat, 12 Sep 2026 11:00:38 +0400


Հունական լրատվամիջոցները ակտիվորեն անդրադառնում են Աթենքի անվտանգային քաղաքականությանը և Թուրքիայի հետ տարածաշրջանային լարվածությանը՝ փորձելով հանրային քննարկումների առանցքում պահել ռազմական ծախսերի արդարացումը:

Ըստ հունական «Geopolitico» պարբերականի հրապարակված վերլուծության՝ Թուրքիայի հետ հնարավոր հակամարտությունը կարող է դուրս գալ Էգեյան ծովի սահմաններից՝ ընդգրկելով Կիպրոսն ու Արևելյան Միջերկրականը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նմանօրինակ հռետորաբանությունն ու Իսրայելի հետ ստորագրված 3 մլրդ եվրո արժողությամբ «Աքիլլեսի վահան» պաշտպանական նախագիծն ուղղված են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հասցեին հնչող ներքին քննադատությունները չեզոքացնելուն։

Ընդգծվում է, որ հնարավոր հակամարտության պարագայում ՆԱՏՕ-ի աջակցությունը Հունաստանին ավտոմատ բնույթ չի կրի. դաշինքը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի կողմերին հրադադարի կոչեր անելով միայն:

Ռազմական հետազոտությունների ամերիկյան «Global Firepower 2026» ինդեքսի համաձայն՝ Թուրքիան գրեթե բոլոր ցուցանիշներով ռազմական առավելություն ունի Հունաստանի նկատմամբ։

Ցամաքային զորքերում Թուրքիան ունի 2285 տանկ՝ Հունաստանի 1344-ի դիմաց (տարբերությունը՝ 941), և 98․193 զրահամեքենա՝ Հունաստանի 56․416-ի դիմաց (տարբերությունը՝ 41․777)։

Թուրքիայի օդանավերի ընդհանուր քանակը կազմում է 1101, իսկ Հունաստանինը՝ 560 (տարբերությունը՝ 541)։ Թուրքական կողմն ունի 201 կործանիչ, Հունաստանը՝ 178 (տարբերությունը՝ 23), իսկ ուղղաթիռների քանակով Թուրքիան ունի 224-ով գերազանցում է Հունաստանին։

Ռազմածովային ուժերում ևս գերազանցողը Թուրքիան է. թուրքական նավատորմի ընդհանուր կազմում ներառված է 192 միավոր տեխնիկա, իսկ Հունաստանինը՝ 186 (տարբերությունը՝ 6)։ Մասնավորապես թուրքական կողմն ունի 14 սուզանավ՝ հունականի 9-ի դիմաց (տարբերությունը՝ 5), 17 ֆրեգատ՝ Հունաստանի 14-ի դիմաց (տարբերությունը՝ 3) և ականազերծման 11 նավ՝ Հունաստանի 3-ի դիմաց (տարբերությունը՝ 8)։

Հունաստանը Թուրքիային գերազանցում է միայն պարեկային նավերի քանակով՝ 45-ը 40-ի դիմաց (տարբերությունը՝ 5) և քաշովի հրետանային համակարգերի քանակով՝ 698-ը 635-ի դիմաց (տարբերությունը՝ 63)։, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է Sat, 12…

11 րոպե ago

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում Sat, 12 Sep 2026 12:30:21 +0400 Արգենտինայի ֆուտբոլի…

25 րոպե ago

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը Sat, 12 Sep 2026 12:15:56 +0400…

40 րոպե ago

Խոստացավ հուժկու հարված տալ

Խոստացավ հուժկու հարված տալ Sat, 12 Sep 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել…

55 րոպե ago

Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին

Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին Sat,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից

«Հրապարակ»․ Բերդում տեղյակ չեն եղել օրենքի դրույթից Sat, 12 Sep 2026 11:45:16 +0400 Բերդ համայնքի…

1 ժամ ago