Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից

Ինչ հետեւություններ կարելի էր անել Պուտին-Փաշինյան բիշքեկյան հանդիպումից

Sat, 12 Sep 2026 13:15:53 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում տեղի ունեցած վերջին հանդիպումը բավականին քննարկվեց թե՛ մամուլում, թե՛ փորձագիտական-վերլուծական համայնքում։ Պարզ է մի բան՝ երկու ղեկավարներն էլ, ըստ էության, ընդունում կամ ճանաչում են «նոր իրականությունը», որը ձեւավորվել է վերջին շրջանում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ։ Սակայն Մոսկվայի եւ Երեւանի տեսլականները՝ այդ «նոր ձեւավորված բնականոն իրականության» հեռանկարների եւ զարգացման ուղիների մասին, տարբեր են։

Տարակարծության կամ նույնիսկ տարաձայնության գայթաքարերից մեկը հանրաքվեի հարցն է, որով Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե իր երկրի համար որն է համարում ընդունելի եւ հեռանկարային ուղի՝ ԵԱՏՄ անդամակցությունը շարունակելը, թե ԵՄ անդամակցության ձգտումները։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծական հոդվածում նկատում է, որ բիշքեկյան հանդիպումից երկու օր հետո պատասխանելով լրագրողների հարցերին, արձանագրել է, որ ԵՄ անդամակցության մասին ՀՀ ընդունած օրենքը ճիշտ էր, եւ այն չի չեղարկվի։ Մարկեդոնովը նկատել է, որ Բիշքեկում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ այդ օրենքի ընդունումը թույլ է տվել խուսափել հանրաքվեի անցկացումից։ Օրենքը, ըստ Փաշինյանի, ընդունվել է այն բանի համար, որպեսզի համաժողովրդական հանրաքվե չանցկացվի եւ նաեւ՝ Հայաստանի ժողովրդին ներկայացվի լեգիտիմ այլընտրանք՝ միջազգային ընթացիկ իրադրությանը։ Սակայն, ըստ քաղաքագետի, Փաշինյանի փաստարկներում կա որոշակի անհամապատասխանություն։ ՀՀ կառավարության 2026-31 թթ․ ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը մտադիր է սկսել ԵՄ անդամակցության հանրաքվեի անցկացման նախապատրաստություններ։

Ինչու է, ուրեմն, Փաշինյանը նման «սրբագրումներ» կատարում։ Պատճառներից մեկը կապված է ներքաղաքական իրավիճակի հետ։ Փաշինյանը չի ուզում հարցականի տակ դնել իր պաշտոնավարումը, իր կուսակցության՝ իշխանության ղեկին մնալու հեռանկարը։ Եթե Իսլանդիայում, որտեղ ԵՄ-ի հետ կապերը շատ ավելի խորն են ու փոխներթափանցված, քան Հայաստանում, վերջերս դեմ արտահայտվեցին ԵՄ անդամակցությանը, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանում էլ մեծամասնությունը դեմ կլինի ԵՄ ինտեգրացիային։ Եվ, բացի այդ, նույնիսկ ամենաթունդ եվրամետներն արձանագրում են, որ եթե Հայաստանը կտրուկ ու արագ ընթացակարգով խզի հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ, շատ բան կկորցնի, եւ այդ վնասները փոխհատուցելը շատ դժվար կլինի ու ոչ այնքան արագ, որքան կուզենային։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե կողմ է «եւ ․․․ եւ»-ին, այլ կողմ է ԵՄ անդամակցությանը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։ Սակայն նա չի ուզում, որ այդ «ապահարզանը» կամ «խզումը» լինի «հիմա եւ այստեղ»։ Փաշինյանի համար ձեռնտու է, որ որքան հնարավոր է՝ երկար պահպանվի ներկայիս «ո՛չ ձուկ, ո՛չ միս» վիճակը․ մի կողմից նվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, մյուս կողմից օգտվի ու «գիրանա» ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից։ Սակայն հարց է, թե արդյոք Ռուսաստանը շարունակելո՞ւ է հանդուրժել նման վիճակը։ Դատելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունից՝ Մոսկվայի համբերությունն արդեն հասել է եզրագծին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկրի փոխնախագահին մուտքի վիզա չեն տրամադրել

Երկրի փոխնախագահին մուտքի վիզա չեն տրամադրել Mon, 14 Sep 2026 19:30:16 +0400 Իրանի փոխնախագահ, այդ…

4 րոպե ago

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ Mon, 14 Sep 2026 19:20:18 +0400 Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի…

14 րոպե ago

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը Mon, 14 Sep…

32 րոպե ago

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո Mon, 14 Sep 2026…

48 րոպե ago

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը Mon, 14 Sep 2026 18:30:03 +0400 71 տարեկանում մահացել…

1 ժամ ago

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ Mon, 14 Sep 2026 18:29:33 +0400…

1 ժամ ago