Ուկրաինայի նկատմամբ ռուսական դրոնային հարձակումներն ուժգնացել են․ Զելենսկի
Sat, 12 Sep 2026 13:30:44 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական դրոնային հարձակումներն ուժգնացել են։ Հատկապես կիրառվում են «Շահեդ» տեսակի ԱԹՍ-ներ։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Նախագահ Զելենսկու խոսքերով, մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը հարվածել են Կիեւի բենզալցակայաններին։ Արդյունքում՝ զոհվել է երկու մարդ, 9-ը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկը փրկարար է։ Հարվածներ են հասցվել «Կիեւսթար» ընկերության շենքին, Կիեւի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Դոնեցկի, Խերսոնի, Խարկովի, Նիկոլաեւսկի մարզերի տարբեր օբյեկտներին։ Զելենսկին ընդգծել է, որ կարեւոր է հակաօդային պաշտպանության ամրապնդումը՝ ռուսական դրոնային հարձակումներին դիմագրավելու համար։