59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին

Sat, 12 Sep 2026 18:03:48 +0400


Երեկ մահացել է Արմավիրի մարզում անմարդկային պայմաններում բնակվող 59-ամյա Հակոբ։ Վերջինս 8-րդ հիվանդանոցում էր՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Դեռ հիվանդանոց տեղափոխված ժամանակ բժիշկները նրա ապրելու շանսը շատ ցածր էին գնահատում, քանի որ վերջինս ի թիվս բազմաթիվ առողջական խնդիրների ուներ նաև վերջին փուլում գտնվող գլխի քաղցկեղ։ Նա հիվանդանոցում գտնվելու գրեթե մեկ ամսվա ընթացքում գիտակցություն չի ունեցել։ Ի դեպ տղամարդու տարեց հորը խնայել էին՝ չէին պատմել որդու ծանր վիճակի մասին։ Խնամքի կենտրոնում գտնվող պապիկը ամեն օր որդուց է հարցնում՝ թե որտեղ է, ինչ վիճակում է, երբ կլավանա ու իր մոտ կտեղափոխվի։
Դեռեւս հայտնի չէ՝ ինչպես է կազմակերպվելու տղամարդու հուղարկավորությունը եւ արդյոք արդեն հորը հայտնել են ցավալի լուրը։

Հիշեցնենք, որ օգոեստոսի 14-ին, համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 59-ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին

Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին Mon, 26 Oct 2026 14:22:17 +0400 ՏԻՄ…

11 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների դասը

ՏԻՄ ընտրությունների դասը Mon, 26 Oct 2026 14:17:42 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

16 րոպե ago

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողի անունը. ե՞րբ դիտել

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» հաղթողի անունը. ե՞րբ դիտել Mon, 26 Oct 2026 14:15:46 +0400…

18 րոպե ago

ՔՊ-ի «հաղթանակի» թվաբանությունը

ՔՊ-ի «հաղթանակի» թվաբանությունը Mon, 26 Oct 2026 14:14:50 +0400 Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ…

19 րոպե ago

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը Mon, 26 Oct 2026 14:00:00 +0400 Թուրքական Anadolu լրատվական…

34 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ Mon, 26 Oct 2026 13:45:59 +0400…

48 րոպե ago