«Գալիք օրը»․ վեպ հնի ու նորի բախման մասին

«Գալիք օրը»․ վեպ հնի ու նորի բախման մասին

Sat, 12 Sep 2026 21:00:44 +0400


Դենիս Լեյխենի «Գալիք օրը» վեպը միայն քրեական պատմություն չէ՝ համեմված 20-րդ դարասկզբի դեկորացիաներով։ Այն, ըստ գրականագետների, մեծածավալ կտավ է, որտեղ պատկերված է սոցիալական խոր եւ շրջադարձային փոփոխությունների շեմին գտնվող ամերիկյան հասարակությունը։ Վեպում գործողությունները ծավալվում են 1918-19 թվականներին՝ ամերիկյան Բոսթոն քաղաքում։ Միացյալ Նահանգներն ապրում է Առաջին աշխարհամարտի հետեւանքները, իսպանական գրիպը, սոցիալական լարվածության աճն ու ռասայական կոնֆլիկտները, ինչպես նաեւ՝ արմատական քաղաքական շարժումների ժամանակները։ Լեյխենն անդրադարձել է ամերիկյան պատմության, ըստ ամենայնի՝ ամենակարեւոր փուլերից մեկին, երբ գործող հասարակական համակարգը սկսում է ճաքեր տալ։

Բանվորները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Արհմիությունը դառնում է ավելի ազդեցիկ, իսկ պետությունն ու գործարարները սոցիալական բողոքն ավելի ու ավելի հաճախ են ընկալում որպես սպառնալիք հանրային համակարգին։ Վեպում առանցքային տեղ է գրավում 1919 թվականի Բոսթոնի ոստիկանների գործադուլը։ Պատմական այդ իրական բախումն էլ դառնում է վեպի շարադրանքի հիմնական առանցքը։ Գլխավոր հերոսը Դենի Քոգլինն է, որը ծառայում է ոստիկանությունում եւ հանդիսանում է ազդեցիկ ոստիկան՝ իրավապահ համակարգում։ Նրա անձնական կոնֆլիկտն արտահայտում է ավելի տարողունակ կոնֆլիկտ, որը կապված է ընտանեկան լոյալության, մասնագիտական պարտքի կատարման եւ սոցիալական արդարության զգացողության ձեւավորման հետ։ Դենին ներգրավվում է ոստիկանների արհմիութենական շարժմանը, որը պահանջում էր ոստիկանական ծառայության պայմանների բարելավում։ Դենիի հոր համար այդ ամենն ավանդական հիերարխիկ համակարգի քայքայում էր ու վտանգավոր մարտահրավեր՝ գոյություն ունեցող կարգուսարքի հանդեպ։ Հոր եւ որդու բախման մեջ Լեյխեմը ցույց է տալիս մի ողջ ժամանակաշրջանին հատուկ բախում։ Ավագ սերունդը ձգտում է պահպանել եղած համակարգը, որը գործում է ու դեռ կարող է կենսունակ լինել, իսկ երիտասարդ սերունդը ձգտում է հասնել ավելի լավին՝ փոփոխությունների՝ երբեմն նույնիսկ հեղափոխական մարտահրավերներ նետելու միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ խնդիրներ են ունեցել Էմանուել Մակրոնն ու Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարը․ բացահայտում

Ինչ խնդիրներ են ունեցել Էմանուել Մակրոնն ու Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարը․ բացահայտում Sun, 04 Oct…

8 րոպե ago

«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ են ի հայտ եկել

«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ են ի հայտ եկել Sun,…

11 րոպե ago

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի Sun, 04 Oct 2026 20:18:16 +0400 Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ…

20 րոպե ago

Հոքեյի Միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ ով է նա

Հոքեյի Միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ ով է նա Sun, 04 Oct 2026 20:00:48 +0400…

37 րոպե ago

Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել․ Արագածն այս պահին

Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել․ Արագածն այս պահին Sun, 04 Oct 2026 19:45:38 +0400 Latest…

53 րոպե ago

Ջեռուցման սեզոնի շեմին՝ շատ քիչ քանակությամբ պահեստավորած գազ ունեն

Ջեռուցման սեզոնի շեմին՝ շատ քիչ քանակությամբ պահեստավորած գազ ունեն Sun, 04 Oct 2026 19:30:50 +0400…

1 ժամ ago