Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Sat, 12 Sep 2026 23:15:57 +0400


Բարսեղ Գիշյանը գրում է. «2022-ի սեպտ․ 12-ի գիշերը հրետանու հարվածներից հետո ազերիները գրոհեցին 122 դիրքը (Սյունիք)։ Գրոհից առաջ Դավիթը հեռախոսը ձորն էր նետել․․․ երևի մտածել էր, որ սա կարող է վերջը լինել, չէր ուզեցել նայեն իր նկարները, զանգեն տուն, հայրն էլ խնդրող ձայնով մի բան ասի դիրքը գրաված ազերիների հրամանատարին։

Ռուս «խաղաղապահը», որ Դավիթին ճանաչում էր (նրանք հեռացել էին, բայց հայտնվեցին, երբ ամեն ինչ վերջացել էր) ասաց, որ Դավիթին «զոհված դրել էին ծառի տակ, ադյալով ծածկել, կողքը ժամապահ նշանակել, որ անտառի կենդանիները չվնասեն»։ Հետո հայտնեց, որ Դավիթին ձեռքով չեն կպել, բայց դա ճիշտ չէր, գլխին ատրճանակի կոթով 4 խփած տեղեր կային։ Հետո ազերիների հրամանատարը ասել էր «ես իրեն խփեցի, քանի որ հայերեն հայհոյում էր ինձ»։

Բայց Դավիթը ընդհանրապես չէր հայհոյում, նա կարող էր ուղիղ թքել դիմացինի երեսին, բայց չէր հայհոյում։

Երբ արյունաքամվում էր, ու հազիվ 10 րոպե էր մնացել ապրելու, ազերիների հրամանատարը 3 անգամ ասել էր «ՀԱՄԱՐ ԱՍԱ, ԶԱՆԳԵՄ ՏԱՆ ՀԵՏ ԽՈՍԻ», ասել էր չեմ ուզում։ Երրորդ առաջարկից հետո կարճ ասել էր «ոչ-ոք չունեմ»։

«Ինչո՞ւ ես վերադարձել դիրք», սա առաջին բանն էր, որ հարցրել էին, երբ դիրքից նահանջից հետո մենակ մուտք էր գործել գրավված դիրք։ Ոչինչ չէր ասել, չէր ասել, որ վերադարձել է վիրավորի հետևից, վիրավորին դեռ չէին հայտնաբերել, երևի մտածել էր, որ դիմահար կկրակեն գետնին թփերի տակ պառկած ծանր վիրավորի վրա։ Բայց հենց այդ պահին հայտնաբերել էին վիրավորին՝ ուղիղ այն գծի վրա, որով ինքն էր առաջ գնում։

Հերացիում, երբ իրեն տեսա, հագուստները հանված էին՝ միայն նասկիներ և ներքին վարտիք։ Զարմացա, ինչո՞ւ էին վերնահագուստները հանված։ Հաջորդ պահին հասկացա՝ հետ տրված մարմինը լվացված էր, հանել էին լվանալու համար, վրայից օճառի հոտ էր գալիս․․․սա շատ տարօրինակ էր, անմիջապես կանչեցի բաժանմունքի վարիչին կամ գուցե հերթապահ բժիշկն էր։ Ասաց «Մենք չենք լվացել, դուք տեսնում եք այնպես ինչպես տվել են»։ Ասաց «Ձեզնից առաջ միայն ես եմ բացել, մարմնի վրա գցված էր իր զինվորական սառոչկան, սառոչկայի գրպանները քրքրեցի, ազերիների գրած գրության էի ման գալիս»։

Հայկական մեդիա տիրույթում, առանց սպասելու դատա-բժշկական փորձաքննության արդյունքներին, ամեն տեղ գրեցին, որ ազերիները սպանել են ծանր վիրավոր Դավիթին, բայց պարզվեց վիրավորին չէին սպանել։ Դատաբժշկական փորձաքննությունը արձանագրեց՝ չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից։

Այսպես 2022-ի սեպտեմբերի 13-ի լուսաբացին մեր ընտանիքից հեռացավ Դավիթը։ Այդ գիշեր Ջերմուկ-Կապան գծով հարձակման ընթացքում զոհվեցին և իրենց ընտանիքներից հեռացան ՀՀ ԶՈՒ 240 զինծառայող (ցանկը կա համացանցում)։ ՀՀ զինված ուժերում Դավիթը ծառայեց 1 տարի, 2 ամիս, 6 օր։ 19 տարեկան էր։ Զոհվելուն նախորդել էր երկար ամիսներ տևած անքուն գիշերները անձրևի-արևի տակ, ձյուների մեջ Սյունիքի լեռներում՝ իր նման հարյուրավոր դպրոցական սեղանից նոր վերկացած երիտասարդ տղաների հետ միասին։ Մենք չունեինք պրոֆեսիոնալ բանակ ու արհավիրքի ժամին հիմնականում դպրոցական սեղանից նոր վերկացած տղաներն էին կանգնած հակառակորդի հատուկ ջոկատայինների դեմ։

Այս փաստերը, որոնց մասին գրում եմ, դրանք գլխավորը չեն։ 122 դիրքում հակառակորդի և ծանր վիրավոր Դավիթի կարճ շփման, մարմինը լվացած հետ տալու և զոհվելուց 5 օր անց դեմքը ճանաչող ծրագրի կողմից նրա դեմքը անմիջապես ճանաչելու հետ կապված (դա նշանակում է, որ նրան պահել էին հատուկ պայմաններում) կան այլ մանրամասներ, բայց այդ մասին հիմա չեմ կարող գրել, գուցե այդ մասին հնարավոր լինի գրել տարիներ հետո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

6 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

7 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

7 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

7 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

7 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

7 ժամ ago