«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400


Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Այսօր Ադրբեջանը Գանձասարի վանքը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, օտարերկրյա դեսպաններին ներկայացրեց որպես ոչ հայկական հուշարձան։

Արցախը հայերից դատարկելուց հետո հերթը հայի քարե վկայությանն է՝ վանքի, խաչքարի, արձանագրությունների, գերեզմանատների ոչնչացումը։ Ժառանգության վերագրումը այլոց դրա ոչնչացման ամենասառնասիրտ ձևն է, որովհետև այն կատարվում է «օտարացման» և բաց դռների քողի ներքո, իսկ հաջորդ քայլը միշտ նույնն է՝ հայկական ինքնությունը կրող տարրերի ջնջումը։ Դեսպանների ներգրավմամբ փորձ է արվում միջազգային ներկայությունը վերածել կեղծիքի վավերացման։

Այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային դատարանի գործող որոշման պայմաններում։ 2021 թ. դեկտեմբերի 7-ի կարգադրությամբ (Armenia v. Azerbaijan, պարբ. 98(1)(գ)) Դատարանը 13 ձայնով ընդդեմ 2-ի Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման արարքները՝ ներառյալ եկեղեցիները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու արտեֆակտները։ Կանոնադրության 41-րդ հոդվածով կայացված կարգադրությունները պարտադիր են։ Եվ սա բացառություն չէ. Դատարանը մշակութային ժառանգություն է պաշտպանել նաև այլ գործերով՝ Պրեահ Վիհեարի տաճարի գործով (Կամբոջա ընդդեմ Թաիլանդի, 2011 թ. հուլիսի 18-ի կարգադրություն), որին հենց ինքը՝ Դատարանը, հղում է կատարել հայկական գործում։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային իրավունքի հաստատված պահանջ է՝ 1954 թ. Հաագայի կոնվենցիայից մինչև ՄԱԿ ԱԽ 2347 (2017) բանաձևը և Միջազգային քրեական դատարանի Ալ Մահդիի դատավճիռը։

Հայկական կողմը պետք է այս դեպքը դիտի ոչ թե որպես քարոզչական միջադեպ, այլ որպես ապացույց։ Պետք է ամրագրվեն այցի ամսաթիվը, մասնակից դեսպանությունների ցանկը, պաշտոնական հայտարարություններն ու այլ տվյալները, և այդ ամենը ներկայացվի Դատարան՝ որպես դեկտեմբերի 7-ի կարգադրության շարունակական խախտման դրվագ։ Պետք է լրջորեն դիտարկվի Դատարանի կանոնակարգի 76-րդ հոդվածով լրացուցիչ կամ ճշգրտված միջոցների խնդրանքը, գործարկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության և Ռասայական խտրականության վերացման կոմիտեի մեխանիզմները, և դիմում ուղարկվի այցին մասնակցած պետություններին՝ հիշեցնելով, որ Դատարանում քննվող վեճի առարկայի շուրջ նման միջոցառմանը մասնակցելը անվնաս քայլ չէ։ Գանձասարի հայկականությունը հաստատված է իր իսկ արձանագրություններով։ Այն ժխտողը ժխտում է ոչ թե Հայաստանի դիրքորոշումը, այլ փաստը։

Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

7 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

7 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

7 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

8 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

8 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

8 ժամ ago