Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի

Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցնի

Sun, 13 Sep 2026 17:45:29 +0400


Հայ ծագումով ամերիկացի եղբայրները Գլենդեյլում այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների՝ մտնելով շենք դեռևս մինչև հրշեջների ժամանումը, գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են Մաունթըն սթրիթում գտնվող տարեցների հաստատության մոտակայքում։ Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:45-ին։ Երբ Ալեքսը տեսել է դուրս վազող բուժքրոջը, որը օգնության էր կանչում, հասկացել է, որ ներսում մարդիկ են մնացել։

Սկզբում Նարեկը փորձել է կրակը մարել գուլպանով, սակայն բոցն արագորեն ուժգնացել է, իսկ օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ ժամանակ եղբայրները որոշել են մտնել այրվող շենք։

Ալեքսը նշել է, որ ներսում եղել է ութ մարդ, այդ թվում՝ երկու բուժքույր։ Նրանք փորձում էին դուրս բերել տարեց բնակիչներին, սակայն ինքնուրույն չէին կարողանում հաղթահարել տարհանումը։

«Մտնում եմ մեծ սենյակ և տեսնում եմ այս բոլոր տարեցներին հատակին, ոմանք կաթետերներով էին։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես բոլորին հերթով դուրս էինք բերում»,- KTLA հեռուստաալիքին պատմել է Ալեքսը։

Եղբայրներին օգնության են հասել ևս երկու հարևաններ։ Արդյունքում բոլոր վեց տարեցներին հաջողվել է դուրս բերել փողոց մինչև հրշեջների ժամանումը։ Ալեքսը պատմել է, որ վերջին մարդուն դուրս բերելուց անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել։

«Նայում էի շուրջս և տեսնում, թե ինչպես է բոցը բարձրանում ու շարժվում դեպի ինձ։ Փորձում էի բոլորին հնարավորինս արագ դուրս բերել։ Ամենուր ծուխ էր, որի պատճառով գրեթե ոչինչ չէի տեսնում»,- պատմել է Նարեկը։

Գլենդեյլի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, թթվածնի բալոնն է եղել, ինչից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Հրդեհի պատճառը դեռևս քննվում է։

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը մինչև այն կհասներ հարևան տներին։ Յոթ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

Եղբայրներն իրենց արարքը բացատրել են տեղի ունեցողին բնական արձագանքով։

«Երբ տեսնում ես, որ մարդիկ օգնության կարիք ունեն, պարզապես ուզում ես օգնել նրանց։ Մենք նույնիսկ չէինք մտածում, թե ովքեր են նրանք։ Մեզ մոտ այստեղ շատ համախմբված համայնք է»,- ասել է Ալեքսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

9 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

9 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

9 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

9 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

9 ժամ ago