Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ

Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ

Sun, 13 Sep 2026 20:30:11 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի արևելյան սահմանների երկայնքով՝ դառնալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հետագա ամենամեծ թշնամական գործողությունը Հայաստանի դեմ։ Հարձակումն ուղղված էր վեց հիմնական ուղղություններով՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի և Գեղամասար՝ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ՝ Վայոց Ձորի մարզում, և Մեծ Իշխանասար, Կապան ու Գորիս՝ Սյունիքի մարզում։

Ամենամեծ կորուստն ունեցանք Ջերմուկում։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ։ 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ շուրջ 200 ք․կմ․ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։ Թեպետ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը մեզ հանգստացնում էր, թե հեսա հեսա ադրբեջանցիք կսովածանան ու կամավոր կհեռանան մեր տարածքից, բայց մինչ օրս նրանք այնտեղ են, ամրապնդում և, ըստ որոշ աղբյուրների, ընդլայնում զավթված տարածքը։ ՀՀ իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ՝ հայտարարելով, թե սահմանազատման արդյունքում դրանք դուրս կգան։ Երբ սահմանազատումը կհասնի այդ տարածքին՝ հայտնի չէ։ Ավելին՝ Ալիևը վիճարկում է, թե այդ տարածքները հայկական են․․․ Այս պայմաններում Փաշինյանը խոսում է ինչ-որ «Քյարքի» Ադրբեջանին տալու վերաբերյալ․․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք

Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք Sun, 01 Nov 2026 16:15:36 +0400 Եվս…

12 րոպե ago

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալե

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալե Sun, 01 Nov 2026 16:00:27 +0400 Վրաստանի…

27 րոպե ago

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ

Ձեր «պետական արժանապատվությունը» սրանից չի վիրավորվու՞մ Sun, 01 Nov 2026 15:43:59 +0400 Արդեն հայտնի է,…

43 րոպե ago

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց

Տիգրանը կրթօջախի այն սաներից էր, որով հպարտանում էր յուրաքանչյուր դպրոց Sun, 01 Nov 2026 15:30:02…

57 րոպե ago

Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին

Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին Sun, 01 Nov 2026 15:15:51 +0400 Փաշինյանի հայտարարությունը հենց…

1 ժամ ago

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում Sun, 01 Nov 2026 15:00:39 +0400 Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ…

1 ժամ ago