Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ

Որպես ենթադրություն՝ կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ

Sun, 13 Sep 2026 21:00:13 +0400


Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բաքուն ու Երևանը, կարծես թե, համաձայնվել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ: Եթե պայմանավորվածությունները պահպանվեն, ապա, որպես ենթադրություն, կարելի է դիտարկել սահմանազատման գործընթացի իրականացման մի քանի տարբերակ: Դրանցից երկուսը վերաբերելի է անկլավների խնդրի լուծման իշխանական մոտեցումներին: Առաջին տարբերակը կարող է գործարկվել սահմանազատմանը համընթաց և այդ դեպքում, օրինակ, ադրբեջանական զինուժի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից կզուգահեռվի երկրի հյուսիսում գտնվող ու ադրբեջանապատկան համարվող անկլավներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործողությանն, իսկ Արծվաշենի ու Տիգրանաշենի հնարավոր փոխանակումն, այդ դեպքում, կթողնվի որպես սահմանազատման գործընթացի վերջակետ: Սա հանդարտ տարբերակն է: Ավելի կոնֆլիկտածին կլինի մեկ այլ հնարավոր տարբերակ, որի կիրառման դեպքում բոլոր անկլավների խնդիրը կթողնվի ընդհանուր սահմանազատումն ավարտելու վերջին պահին: Այս երկրորդ տարբերակը կարող է նախադրյալներ ապահովել, որպեսզի Ադրբեջանն իր զինուժը դուրս չբերի Հայաստանից բռնազավթված բոլոր տարածքներից: Սրանք վարկած/տարբերակներ են, որոնք կարող են և չիրականցվել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից դուրս զարգացող արտաքին գործընթացների բերումով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար

Հռոմի պապը աշխարհին կոչ է արել աղոթել խաղաղության համար Sun, 13 Sep 2026 21:30:00 +0400…

24 րոպե ago

Օրվա իշխանությունների լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է

Օրվա իշխանությունների լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է Sun, 13 Sep 2026 21:15:48…

38 րոպե ago

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան Sun, 13 Sep 2026 20:45:34 +0400…

1 ժամ ago

Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ

Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ Sun,…

1 ժամ ago

Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի

Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի Sun,…

2 ժամ ago

Կարող են «կոտրել» ամերիկյան գերթանկարժեք պաշտպանական համակարգը

Կարող են «կոտրել» ամերիկյան գերթանկարժեք պաշտպանական համակարգը Sun, 13 Sep 2026 20:00:58 +0400 Ռուսաստանն ու…

2 ժամ ago