Հրաժարականի ակնկալիքով

Հրաժարականի ակնկալիքով

Mon, 14 Sep 2026 11:02:20 +0400


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կոշտ գնահատական է տվել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գործունեությանը՝ հայտարարելով, որ վերջինս չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

Ղազարյանի խոսքով՝ Ռուբինյանի աշխատանքի շուրջ մեկ ամիս հետևելուց հետո իր համար ակնհայտ է դարձել, որ ԱԺ նախագահը չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել խորհրդարանի աշխատանքը։

«Մեկ ամսվա մեր աշխատանքն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Ապացույցն այն է, որ նրան չի հաջողվում հավուր պատշաճի կազմակերպել ԱԺ աշխատանքները, ժամանակին չեն կայացվում անհրաժեշտ որոշումները։ Ձախողումներն ակնհայտ են», — հայտարարել է պատգամավորը։

Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հարց էր ուղղել Ռուբեն Ռուբինյանին՝ բարձրացնելով նրա հրաժարականի հարցը։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտնել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պետական արժեթղթերի եկամտաբերությունն աճել է

Պետական արժեթղթերի եկամտաբերությունն աճել է Wed, 16 Sep 2026 20:30:36 +0400 Ամերիկյան տասնամյա փոխառության արժեթղթերի…

4 րոպե ago

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է Wed, 16 Sep 2026 20:22:26 +0400 Ակբա…

12 րոպե ago

Հայերը` Ռուսաստանի, հնդիկները` Հայաստանի ճանապարհներն են ասֆալտապատում

Հայերը` Ռուսաստանի, հնդիկները` Հայաստանի ճանապարհներն են ասֆալտապատում Wed, 16 Sep 2026 20:15:42 +0400 Ներկայումս վերանորոգվում,…

19 րոպե ago

Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վարդանով

Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վարդանով Wed, 16 Sep 2026 20:10:20 +0400 Latest…

24 րոպե ago

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են Wed, 16 Sep 2026 20:00:53 +0400 Չինաստանի իշխանությունները ընդունել…

33 րոպե ago

Գարիկ Սարգսյանն ինձնից հաշվեհարդար է տեսել, դիմում եմ Փաշինյանին. Մհեր Ղազարյան

Գարիկ Սարգսյանն ինձնից հաշվեհարդար է տեսել, դիմում եմ Փաշինյանին. Մհեր Ղազարյան Wed, 16 Sep 2026…

34 րոպե ago