Նույնիսկ Թուրքիայում Ադրբեջանին թշնամի պետություն են համարում․ նոր տվյալներ
Mon, 14 Sep 2026 15:30:36 +0400
Գրել էինք, որ Թուրքական «ASAL» հետազոտական ու խորհրդատվական ընկերությունը «Թուրքիայի քաղաքական օրակարգ» թեմայով հետազոտություն է իրականացրել 2026-ի սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգում։ Մասնակցել է 18 տարեկան և բարձ տարիքային խմբի 2000 քաղաքացի։
Ինչպես մանրամասնում է Ermenihaber-ը, Հարցման մասնակցիները պատասխանել են թե, որ երկրին են համարում բարեկամ կամ թշամի պետություն Թուրքիայի համար։ Մասնակիցների 84%-ը Իսրայելին համարել է Թուրքիայի համար թշնամի երկիր, 5.2%-ը՝ բարեկամ, իսկ 10.8%-ը չի պատասխանել հարցին։ Այս հարաբերակցությամբ Թուրքիայի համար թշնամի ընկալվող երկրների թվում Իսրայելն առաջին տեղում է։
Իսրայելին հաջորդում է ԱՄՆ-ն։ Մասնավորապես հարցման մասնակիցների 70.5%-ը ԱՄՆ-ին համար ել է թշամական երկիր Թուրքիայի համար, 16%-ը՝ բարեկամ, իսկ 13.5%-ը չի պատասխանել հարցին։
Հունաստանի դեպքում 66.6%-ը համարել է թշնամի, 20.6%-ը՝ բարեկամ, իսկ 12.8%-ը՝ չի պատասխանել հարցին։ Ֆրանիային թշնամի է համարել 58.5%-ը, բարեկամ է համարել 22%-ը, իսկ 19.5%-ը չի պատասխանել հարցին։ Ռուսաստանին թշնամի են համարում հարցման մասնակիցների 42%-ը, իսկ բարեկամ 38.4%-ը, իսկ 19.6%-ը պատասխան չի ունեցել։
Իրանը ևս ընդգրկված է ցանկում։ Վերջինիս թշնամական երկիր է համարել հարցվածների 41.9%-ը բարեկամ՝ 39%-ը՝ բարեկամ, իսկ 19.1%-ը չի պատասխանել։
Թուրքիային բարեկամ համարող երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը։ Այդ երկրին բարեկամ են համարում 56.5%-ը, թշնամի՝ 24.9%-ը, իսկ 18.6%-ը չի պատասխանել։
Ադրբեջանին հաջորդում է Ճապոնիան, որին բարեկամ է համարում 50.2%-ը, թշնամի՝ 37%-ը, իսկ 12.8%-ը չի պատասխանել։ Ճապոնիային հաջորդում է Չինաստանը, որտեղ այդ երկրին բարեկամ են համարում 48%-ը, թշնամի՝ 42%-ը, իսկ 9.4%-ը չի պատասխանել։ Իտալիան ևս ընդգրված է Թուրքիայի համար բարեկամ երկրների ցանկում։