Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ

Mon, 14 Sep 2026 19:20:18 +0400


Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էին նետել, տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Պարզվել էր, որ նետողը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն)։ Մանդալյանը գործով անցնող միակ մեղադրյալն է, գործի ընթացքում հարցաքննվել է նաեւ նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը դրսեւորվել է նրա վարքագծում՝ համատեղ կենցաղի ընթացքում։

Րաֆֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ քննիչին մի քանի անգամ միջնորդել են դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն դրանք մերժվել են։ Պաշտպանը տեղեկացրեց` գործով դատաքննությանն են անցել արդեն, վկաների հարցաքննության փուլն է ընթանում։ Ըստ պաշտպանի` որպես վկա են անցնում ԱԱԾ աշխատակիցները, մասնավորապես` շենքի անվտանգության աշխատակիցները։ Րաֆֆի Մանդալյանը, հիշեցնենք, ասել էր, որ այդ քայլին գնացել է` իր վրա ուշադրություն հրավիրելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը․ Այվազյան

Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը․ Այվազյան Mon, 14 Sep 2026 20:47:20 +0400…

13 րոպե ago

Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը

Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Mon, 14 Sep 2026…

18 րոպե ago

Խաղողը՝ պայքարի միջոց Պարկինսոնի հիվանդության դեմ

Խաղողը՝ պայքարի միջոց Պարկինսոնի հիվանդության դեմ Mon, 14 Sep 2026 20:30:57 +0400 Ռուս գիտնականները խաղողի…

30 րոպե ago

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում Mon, 14 Sep 2026 20:15:39 +0400 Սեպտեմբերի…

45 րոպե ago

Ժամանել է Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու

Ժամանել է Գերագույն Հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու Mon, 14 Sep 2026 20:10:14 +0400 Ստամբուլից Հայաստան…

51 րոպե ago

Ինչի մասին է «հուշում» փորացավը

Ինչի մասին է «հուշում» փորացավը Mon, 14 Sep 2026 20:00:22 +0400 Ռուս վիրաբույժ Ռուսլան Դենիշեւը…

1 ժամ ago