ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

Mon, 14 Sep 2026 20:15:39 +0400


Սեպտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) լիցքավորվող ավտոմեքենաների վարորդներից պահանջել են գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, որ դրանք ստուգված են, անվտանգ են, պիտանի են շահագործման։

Այն ավտոմեքենաներին, որոնց գազի բալոնների փաստաթղթերը չեն եղել, գազ չեն լցավորել։ Նույն այդ օրը, և դրանից հետո Իջևւան համայնքի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում առանց պահանջելու գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցները գազով լցավորել են։ Ավտոտրանսպորտի գազի բալոնների անվտանգության խնդիրը մնում է չլուծված, իսկ տրանսպորտային միջոցների տերերն էլ ասում են, որ գազի բալոնների անվտանգությունը ստուգելու, համապատասխան փաստաթուղթ ստանալու համար իրենք լրացուցիչ 13 հազար դրամ պետք է ծախսեն։ Վարորդները դժգոհ են՝ պնդելով, որ 300 մթնոլորտային ճնշումով գազի բալոնների անվտանգությունը ստուգելուց հետո այդ բալոնները ձևախեղվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Sat, 31 Oct 2026 14:50:25…

11 րոպե ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակը Sat, 31 Oct 2026 14:45:57 +0400 Հանրապետության տարածքում հոկտեմբերի…

15 րոպե ago

Ընդլայնել է հակառուսական սանկցիաները

Ընդլայնել է հակառուսական սանկցիաները Sat, 31 Oct 2026 14:30:45 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել…

30 րոպե ago

Արտակարգ դեպք` Ամուլսարի հարակից տարածքում

Արտակարգ դեպք` Ամուլսարի հարակից տարածքում Sat, 31 Oct 2026 14:26:17 +0400 Քիչ առաջ Ամուլսարի հարակից…

35 րոպե ago

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային Sat, 31 Oct 2026 14:15:34…

46 րոպե ago

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել Sat, 31 Oct 2026 14:00:18 +0400 Ռուսաստանում արձանագրվել…

1 ժամ ago