Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Մոսկվան արձագանքեց․ ՀՀ-ից Գյումրու ռազմաբազան դուրս բերելու դիմումներ ստացե՞լ են

Tue, 15 Sep 2026 09:37:06 +0400


Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է»,- ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Գալուզինը նշել է, որ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն դրան իրական այլընտրանք Մոսկվան առայժմ չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։

Հավելենք նաև, որ օրերս Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

9 րոպե ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

13 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

20 րոպե ago

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Thu, 29 Oct 2026 23:15:15 +0400 Վթարվել է…

29 րոպե ago

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը Thu, 29 Oct 2026 23:06:53 +0400…

37 րոպե ago

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400 Ճապոնիայում, ինչպես…

44 րոպե ago