Թուրքիայից դեպի Հայաստան արտահանման ծավալներն աճել են․ բացառիկ տվյալներ

Թուրքիայից դեպի Հայաստան արտահանման ծավալներն աճել են․ բացառիկ տվյալներ

Tue, 15 Sep 2026 11:00:31 +0400


«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի։

Աճել են Թուրքիայի արտահանման ծավալները դեպի 8 սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիայ, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան ու Հայաստան։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում վերոնշայլ երկրներ կատարված արտահանումներն աճել են 2.6-ով՝ 17 մլրդ 762 մլն 593.000-ից հասնելով 18 մլրդ 226 մլն 225.000 դոլարի, պաշտոնական վիճակագրությունից տվյալներ է մեջբերում Ermenihaber-ը։

Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 463.6 մլն դոլարով։

Հարևան երկրներից ամենաշատ արտահանումը Թուրքիան կատարել է Իրաք (5 մլրդ 758 մլն 899.000 դոլար)։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 3 մլրդ 439 մլն 40.000 դոլար արտահանման ցուցանիշով։ Բուլղարիային հաջորդում են Հունաստանը՝ 2 մլրդ 293 մլն 38.000 դոլար, Վրաստանը՝ 1 մլրդ 949 մլն 857.000 դոլար, Սիրիան՝ 1 մլրդ 675 մլն 429.000 դոլար, Իրանը՝ 1 մլրդ 566 մլն 709.000 դոլար և Ադրբեջանը՝ 1 մլրդ 541 մլն 916. 000 դոլար ցուցանիշներով։

Ըստ աղբյուրի, Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Այժմ պաշտոնապես տեղեկացվում է, որ 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիան Հայաստան է արտահանել 1 մլն 336.000 դոլարի ապրանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական Tue, 03 Nov 2026 22:00:43 +0400 Առաջին անգամ…

2 րոպե ago

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան Tue, 03 Nov…

17 րոպե ago

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

32 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

44 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

47 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

1 ժամ ago