«Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են

«Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են

Tue, 15 Sep 2026 11:15:41 +0400


Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեի միջոցներն աջ ու ձախ բաշխում է, այս անգամ էլ Հանրային հեռուստաընկերությանը՝ Հ1-ին է 11 միլիոն դրամ հատկացրել։ Գումարը նախատեսված է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերի թվայնացման աշխատանքների իրականացման համար։ Թե որքանով է Երեւանի բյուջեի հաշվին Հանրային հեռուստաընկերության նման ծրագրերի ֆինանսավորումը տեղավորվում քաղաքապետարանի առաջնահերթությունների եւ լիազորությունների շրջանակում, եւ քաղաքապետարանն ինչ կապ ունի Փելեշյանի ֆիլմերի հետ, անհասկանալի է։

Երեւանի բազմաթիվ խնդիրներ՝ փողոցների, բակերի ու հանրային տարածքների բարեկարգումից մինչեւ տրանսպորտային եւ կոմունալ հարցեր, լուծում են պահանջել։ Բնակիչների դիմումներին հաճախ պատասխանում են, որ ֆինանսներ չկան, ամեն ծախս կանոնակարգված է, ավագանին պետք է դրանց համաձայնություն տա, եւ դա պետք է Երեւանի բյուջեով նախատեսված լինի։ Մինչդեռ քաղաքապետարանը 11 միլիոն դրամ է հատկացնում Հ1-ին՝ կինոֆիլմերի թվայնացման համար։ Իհարկե, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի պահպանումն ու թվայնացումը կարեւոր են, բայց մենք մշակույթի եւ կրթության նախարարություն ունենք՝ այդ հարցը ԿԳՄՍՆ տիրույթում է, այլ ոչ թե քաղաքային իշխանությունների։ Եվ արդյո՞ք այդ ծախսը պետք է կատարվի Երեւանի հարկատուների հաշվին ու հենց քաղաքային բյուջեից։ Այստեղ թերեւս կա նաեւ օրենքի հետ կապված խնդիր։ Քաղաքապետարանը պետք է հիմնավորի՝ ինչ պատճառաբանությամբ է այս ծախսը համարվել Երեւանի համար առաջնահերթ, եւ ինչ հանրային շահ է այն սպասարկում։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանին «Հրապարակը» հարցրեց` ավագանու որոշմա՞մբ է Ավինյանը որոշել մշակութային քաղաքականությամբ զբաղվել եւ մեր հարկերի հաշվին «աղա տղա երեւալ»: Ստեփանյանը նկատեց. «Ավագանու հերթական նիստի ժամանակ 30 հարցից 28-ը չզեկուցվող էր, հենց այդ չզեկուցվող հարցերի մեջ էլ մտնում էր այդ ամենը` տասնյակ շինթույլտվությունների հետ մեկտեղ: Իրենք չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում են, անում են: Ընդդիմադիր ֆրակցիաները բազմիցս ասել են` զեկուցեք, որպեսզի երեւանցիները տեսնեն, թե իրենց հարկերն ինչի համար են տալիս, սակայն ՔՊ-ն՝ իր կցորդ «Հանրապետություն» կուսակցության հետ մեկտեղ, փակ ու գաղտնի գործողություններ է անում՝, խաբելով երեւանցիներին: Բայց մարդիկ հարկեր են վճարում եւ պետք է իմանան, թե իրենց վճարած ահռելի գումարներն ինչի վրա են վատնում: Իշխանությունն այսօր ունի մեկ խնդիր` երեւանցիներին շեղել տարատեսակ համերգներով ու միջոցառումներով, իսկ Երեւանում բազում թանկացումներ են եւ դեռ նոր թանկացումներ են սպասվում: Ավտոմեքենաներով ու տրանսպորտով Երեւան մուտք գործելը շուտով կարգելեն, մարդկանց հավելյալ ծախսերի մեջ կթաթախեն, կստիպեն, որ մարդիկ կրկնակի վճարեն, իսկ իրենք կշարունակեն մարդկանց հաշվին շռայլություններ կատարել եւ այլն: Ինչ վերաբերում է Հ1-ին միլիոններ տրամադրելուն, ապա սա առաջին դեպքը չէ, Տիգրան Ավինյանն էլի է նման բան արել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց

Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց Tue, 15 Sep 2026 11:30:27 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

3 րոպե ago

Արա Զոհրաբյանը նշանակվել է փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Tue, 15 Sep 2026 11:29:21 +0400 Հայաստանի Հանրապետության…

4 րոպե ago

Իսկ Դուք վստա՞հ եք, որ այդ ձայնագրությունները մոնտաժված ու կեղծված չեն

Իսկ Դուք վստա՞հ եք, որ այդ ձայնագրությունները մոնտաժված ու կեղծված չեն Tue, 15 Sep 2026…

8 րոպե ago

Բա Նիկոլ Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյան

Բա Նիկոլ Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյան Tue, 15 Sep 2026 11:24:55 +0400…

8 րոպե ago

Հարցեր չե՞ն առաջանում

Հարցեր չե՞ն առաջանում Tue, 15 Sep 2026 11:22:17 +0400 «Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝…

11 րոպե ago

2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում

2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում Tue, 15 Sep 2026 11:20:53…

12 րոպե ago