Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Tue, 15 Sep 2026 12:37:05 +0400


Սահմանադրական դատարանը կքննի այն օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը, որոնցով վերջին երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանից դուրս գտնված ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ սահմանադրականության ստուգման համար ընդունվել է Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դիմումը։

Դիմողները վիճարկում են 2026 թվականի հուլիսի 3-ին իշխանության կողմից ընդունված նոր կարգավորումները։ Դրանց համաձայն՝ ընտրողների ցուցակների հրապարակմանը նախորդող երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանի տարածքից բացակայած քաղաքացիները չեն կարող օգտվել քվեարկելու իրավունքից։

ՍԴ-ն քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Գործի դատաքննությունը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանող կողմ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400 Ռուսական…

18 րոպե ago

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին

Ռուբեն Ռուբինյանը Halloween-ի առիթով պետք է պարգևատրի միայն մեկին Sun, 11 Oct 2026 14:13:24 +0400…

36 րոպե ago

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400…

48 րոպե ago

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ Sun, 11 Oct…

1 ժամ ago

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

1 ժամ ago

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում

Կենդանակերպի 3 նշան, որոնց դժվար 2027 թվական է սպասվում Sun, 11 Oct 2026 13:15:29 +0400…

2 ժամ ago