Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Tue, 15 Sep 2026 12:37:05 +0400


Սահմանադրական դատարանը կքննի այն օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը, որոնցով վերջին երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանից դուրս գտնված ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ սահմանադրականության ստուգման համար ընդունվել է Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դիմումը։

Դիմողները վիճարկում են 2026 թվականի հուլիսի 3-ին իշխանության կողմից ընդունված նոր կարգավորումները։ Դրանց համաձայն՝ ընտրողների ցուցակների հրապարակմանը նախորդող երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանի տարածքից բացակայած քաղաքացիները չեն կարող օգտվել քվեարկելու իրավունքից։

ՍԴ-ն քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Գործի դատաքննությունը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանող կողմ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է

«Հրապարակ». Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է Tue, 15 Sep 2026 10:45:15 +0400 Ադրբեջանում հավատարմագրված 58 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով