ԱՄՆ վիզա սարքելու խոստմամբ միլիոններ է հափշտակել ու բռնվել

ԱՄՆ վիզա սարքելու խոստմամբ միլիոններ է հափշտակել ու բռնվել

Tue, 15 Sep 2026 13:45:24 +0400


Երեւանի բնակիչ, բարձրագույն կրթությամբ, նախկինում դատված, 1977թ․ ծնված Սուսաննա Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով Տիգրան Մալխասյանի՝ ԱՄՆ մեկնելու ցանկության մասին, 2023 թ․ աշնանը հանդիպել է նրա հետ, նրան խաբել, թե իբր երկար ժամանակ զբաղվում է ԱՄՆ մարդ ուղարկելով, հայտնել է, որ իրեն դրանում օգնում են հեղինակավոր անձինք, տվել է կեղծ խոստում՝ գումարի դիմաց ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ։ Հասկանալով, որ Տ․ Մալխասյանը մոլորության մեջ է, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել պայմանավորվածությունը, իր նկատմամբ վստահությունն ավելի ամրապնդելու համար, հայտնել է, որ վիզա ստանալու հարցում որեւէ խնդիրներ չեն կարող առաջանալ, եւ խոստացել է այդ գործընթացն իրականացնել անհամեմատ մատչելի գնով։ Հետո արդեն Մալխասյանին մոլորության մեջ է գցել՝ ասելով, որ անհրաժեշտ է դեսպանատանը հանդիպման օր ամրագրել, ապա փաստաթղթերը ձեւակերպել, թարգմանություններ կատարել, նոտարական վավերացումներ անել, որից հետո 2023 թ․ հոկտեմբերի 10-ին Ս․ Թադեւոսյանը Տ․ Մալխասյանից Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ առձեռն ստացել է 1 մլն 935 հազար 750 ՀՀ դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար, որից հետո «Ի դրամ» վճարային համակարգի միջոցով Մալխասյանից ստացել է եւս 220 հազար դրամ գումար եւ ամբողջը հափշտակել է՝ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 2 մլն 155 հազար 750 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Սա միակ էպիզոդը չէ, որով մեղադրանք է առաջադրվել Ս․ Ա․ Թադեւոսյանին։ Նա, տեղեկանալով, որ Ռազմիկ Ստեփանյանն ԱՄՆ մեկնելու ցանկություն ունի, 2023 թ․ հոկտեմբերին ծանոթացել է նրա հետ, նրան էլ է հայտնել, որ երկար ժամանակ զբաղվում է ԱՄՆ մարդ ուղարկելով, եւ որ իրեն այդ գործընթացն իրականացնելու ընթացքում օգնում են հեղինակավոր անձինք, տվել է կեղծ խոստում՝ գումարի դիմաց ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործը կազմակերպելու վերաբերյալ։ Նորից հայտնել է, որ անհրաժեշտ է դեսպանատանը հանդիպման օր ամրագրել, փաստաթղթերը ձեւակերպել, թարգմանություններ կատարել, նոտարական վավերացումներ անել։ Նաեւ ասել է, որ նրա անվամբ արդեն իսկ տոմսեր է գնել, որից հետո՝ 2023 թ․ հոկտեմբերի 15-ին Ռ․ Ստեփանյանից առձեռն ստացել է 1 մլն 206 հազար 630 դրամին համարժեք 3 հազար ԱՄՆ դոլար, ապա «Ի դրամ» վճարային համակարգի միջոցով՝ 240 հազար դրամ գումար, նրան պատճառելով խոշոր չափերի՝ 1 մլն 446 հազար 630 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ս․ Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով), 2 դրվագով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2026թ․ փետրվարի 5-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Ա․ Կարապետյանը վճռել է Ս․ Թադեւոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով: Ս․ Թադեւոսյանին պարտավորեցնել 2 տարվա ընթացքում փոխհատուցել տուժող Ռ․ Ստեփանյանին պատճառված 1 մլն 86 հազար եւ Տ․ Մալխասյանին պատճառված 2 մլն 35 հազար 750 դրամ գույքային վնասը:

Քրեական գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի քրեական դատարանի 05.02.2026թ. դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչել Ս․ Թադեւոսյանի նկատմամբ 2 դրվագով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը եւ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ օգոստոսի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Մ․ Մելքոնյան) մերժել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ն. Աբրահամյանի վերաքննիչ բողոքը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը թողել է անփոփոխ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ից ովքեր են քննելու եկեղեցու հարցերը․ հայտնի են անունները

ՔՊ-ից ովքեր են քննելու եկեղեցու հարցերը․ հայտնի են անունները Fri, 09 Oct 2026 12:07:28 +0400…

11 րոպե ago

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400 Բելառուսի…

18 րոպե ago

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի Fri, 09 Oct 2026 11:45:13 +0400 Հայտնի…

33 րոպե ago

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին Fri, 09 Oct 2026 11:41:50 +0400 Լիբանանի Հանրապետութեան…

37 րոպե ago

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում Fri, 09 Oct 2026…

39 րոպե ago

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել Fri, 09 Oct 2026 11:30:40…

48 րոպե ago