ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի»

ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի»

Tue, 15 Sep 2026 14:00:03 +0400


Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, Մոսկվան կօգտագործի իր ուժերի և ռեսուրսների ողջ զինանոցը։

«Եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, մեր երկիրը կօգտագործի իր ուժերի և ռեսուրսների ողջ զինանոցը, և լեհական պետականությունը կդադարի գոյություն ունենալ երկու-երեք օրից», – ասել է Պատրուշևը Aif.ru-ին տված հարցազրույցում։

Նա մեկնաբանել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ Ռուսաստանի նկատմամբ Վարշավայի ռազմական գերազանցության մասին խոսքերը։

Պատրուշևն այս գնահատականը անվանել է «դիլետանտի կարծիք» և նշել, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զինված ուժերը, նրա խոսքով, չեն օգտագործում իրենց ողջ ներուժը։

ՌԴ նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ Վարշավան չի ցանկանում ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնորդի՝ Մոսկվայի կողմից եվրոպական երկրների դեմ ռազմական գործողությունների սպառնալիքների և հիմքերի բացակայության մասին հայտարարություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վիվալդի»․ Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել

«Վիվալդի»․ Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել Tue, 15 Sep 2026 16:00:43 +0400 Ուկրաինայի…

7 րոպե ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին նիստն է

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին նիստն է Tue, 15 Sep 2026 15:59:31…

9 րոպե ago

Պարոն Եղոյան, «մագնի բ6»-ը լավ օգնում ա, կուզե՞ք՝ բերեմ

Պարոն Եղոյան, «մագնի բ6»-ը լավ օգնում ա, կուզե՞ք՝ բերեմ Tue, 15 Sep 2026 15:56:45 +0400…

11 րոպե ago

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․ Tue, 15 Sep 2026 15:45:09 +0400 Կառավարության անդամների…

23 րոպե ago

20 տարեկաններ կային, որ ուզում էին ապրեին

20 տարեկաններ կային, որ ուզում էին ապրեին Tue, 15 Sep 2026 15:42:44 +0400 Latest news…

25 րոպե ago

Ձեր հագով կարելու օրե՞նք եք բերել էլի

Ձեր հագով կարելու օրե՞նք եք բերել էլի Tue, 15 Sep 2026 15:41:05 +0400 Latest news…

27 րոպե ago