ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում

ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում

Tue, 15 Sep 2026 14:05:01 +0400


Այսօր, տևական ընդմիջումից հետո, մեկնարկեց Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը։ Ուշագրավ էր, որ մինչ նիստից առաջ ակնկալվում էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախորդ նիստերի օրինակով, կրկին կբոյկոտի աշխատանքները, մոտ 10-15 րոպե ուշացումից հետո ՔՊ-ն գրեթե ամբողջ կազմով ներկայացավ նիստին։ Ընդ որում, մինչ այդ քվորումն արդեն իսկ ապահովված էր ընդդիմադիր ավագանու անդամների ներկայությամբ, և նիստը մեկնարկել էր։

Նիստն ի սկզբանե անցավ բավականին լարված մթնոլորտում։ ՔՊ-ականները, ինչպես երևում էր, մարտական էին տրամադրված և ընդդիմադիրների կողմից ներկայացվող առաջարկների մեծ մասի նկատմամբ անհամաձայնություն էին հայտնում։

Ամենաթեժ քննարկումներից մեկը ծավալվեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի և ՔՊ-ականների միջև՝ Շախմատի տան հարցի քննարկման ժամանակ։ Բանավեճի ընթացքում իշխանական խմբակցության ներկայացուցիչները Սիմոնյանին անգամ մեղադրեցին «քաղաքի օլիգարխներից» լինելու մեջ։ Ի պատասխան՝ Սիմոնյանը հայտարարեց, որ եթե խոսքն օլիգարխների մասին է, ապա «ՔՊ-ի սրտի օլիգարխը Սամվել Ալեքսանյանն է»։

Հատկանշական է, որ ՔՊ-ականները շարունակում են խոսել Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ինչը վկայում է, որ քաղաքում իշխանություն ձևավորելու իրենց քաղաքական նպատակից չեն հրաժարվել։

Այս ֆոնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ եթե նախորդ ամիսներին ՔՊ-ն նիստերի բոյկոտի միջոցով էր փորձում ճնշում գործադրել և քաղաքական արդյունքի հասնել, ապա այժմ, կարծես, փոխել է մարտավարությունը։ Ընդդիմության կողմից քվորումների ապահովման և ավագանու բնականոն աշխատանքի պայմաններում իշխանական խմբակցությունը որոշել է վերադառնալ նիստերի դահլիճ և պայքարը շարունակել արդեն կոշտ բանավեճերի միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում Sat, 31 Oct 2026 16:00:44 +0400 Նախօրեից Իտալիայի Արհմությունները…

2 րոպե ago

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․ Sat, 31 Oct 2026 15:45:02 +0400 Ազգային ժողովում…

18 րոպե ago

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը Sat, 31 Oct 2026 15:30:53…

32 րոպե ago

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը Sat, 31 Oct 2026 15:15:36…

47 րոպե ago

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում Sat, 31 Oct 2026 15:00:34 +0400 Հոկտեմբերի…

1 ժամ ago

Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը

Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Sat, 31 Oct 2026 14:58:12 +0400 Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի…

1 ժամ ago