«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

Wed, 16 Sep 2026 08:20:38 +0400


Հայաստանում օնլայն խաղերի «ինքնարգելափակման» համակարգի գործարկումից երեք ամիս անց չլիցենզավորված խաղային հարթակների նկատմամբ հետաքրքրության աճը նոր հարցեր է առաջացնում։ Եթե հունվարին նման հարթակներ այցելությունների թիվը կազմել է 287.5 հազար, ապա հուլիսի վերջին՝ ներդրումից հետո, արդեն 808.7 հազար՝ արձանագրելով գրեթե եռակի աճ։ Արդյո՞ք ինքնարգելափակումը նվազեցնում է խաղային ակտիվությունը, թե՞ դրա մի մասը պարզապես տեղափոխվում է լիցենզավորված դաշտից դուրս։ Սահմանափակումները գործում են լիցենզավորված օպերատորների համար, մինչդեռ չլիցենզավորված հարթակները շարունակում են հասանելի մնալ, ինքնարգելափակված խաղացողը կարող է շարունակել խաղալ, ստացվում է, որ համակարգը չի հասնում իր նպատակին՝ խաղացողի պաշտպանությանը։

Խնդիրը չի սահմանափակվում միայն հասանելիությամբ։ Չլիցենզավորված խաղային հարթակների գովազդը գնալով ավելի տեսանելի է դառնում սոցիալական ցանցերում: Շարունակում են խաղալու համար հասանելի լինել հայկական բանկային քարտերով վճարումները։ Այս պայմաններում հարց է առաջանում․ ինչպե՞ս է հնարավոր ապահովել ինքնարգելափակման արդյունավետությունը, եթե լիցենզավորված շուկայից դուրս խաղային հարթակները շարունակում են գովազդվել, հասանելի մնալ եւ ընդունել վճարումներ։ Ի՞նչ արդյունք են տվել ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները երեք ամիս անց։ Ի՞նչ է շահել խաղացողը, ի՞նչ է շահել պետությունը, եւ ո՞վ է իրականում շահում, երբ խաղացողը լիցենզավորված ու վերահսկվող հարթակից տեղափոխվում է խաղային սեւ շուկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

8 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

11 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

22 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

38 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

53 րոպե ago

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov…

1 ժամ ago