Ինչ մասնակցություն է ունենալու ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում

Ինչ մասնակցություն է ունենալու ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններում

Wed, 16 Sep 2026 13:26:23 +0400


Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է Հայաստանի մի շարք համայնքներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններին մի քանի համայնքներում մասնակցություն է նախատեսում նաև «Հայաստան» դաշինքի անդամ «Առաջ» կուսակցությունը։

Սաղաթելյանը, սակայն, պնդել է, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի և թեկնածուների նկատմամբ տարբեր կառույցների կողմից ճնշումներ են իրականացվում։

«Ամբողջ Հայաստանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և ավագանու անդամների նկատմամբ համատարած հետապնդումներ են իրականացվում։ Դրան ներգրավված են, մեր գնահատմամբ, ուժային և պետական տարբեր կառույցներ՝ ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, հարկային մարմիններն ու մարզպետարանները»,- ասել է նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ճնշումները հիմնականում չեն սահմանափակվում միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, այլ տարածվում են նաև նրանց համակիրների և աջակիցների վրա։

«Դաշնակցականների վրա նման ճնշումները սովորաբար չեն ազդում, քանի որ մենք վաղուց ենք անցել նման փորձությունների միջով։ Բայց մեր համակիրների ու աջակիցների նկատմամբ տեղի ունեցող ճնշումները խիստ մտահոգիչ են»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ՏԻՄ ընտրությունների միջոցով փորձում է ապահովել իր քաղաքական լեգիտիմությունը, սակայն ընտրական գործընթացի նկատմամբ կիրառվող մեթոդները, իր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին։

Սաղաթելյանը ընդգծել է, որ նման պայմաններում առաջիկա ՏԻՄ ընտրությունների գործընթացը չի կարող լիարժեքորեն բնութագրվել որպես ազատ քաղաքական մրցակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում Fri, 20 Nov 2026 00:15:06 +0400 Շատ ընդդիմադիրներ կարծում…

3 ժամ ago

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան Fri, 20 Nov 2026 00:05:57 +0400…

3 ժամ ago

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո Thu, 19 Nov 2026 23:45:44…

4 ժամ ago

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400 Գիտնականները Մարս մոլորակի…

4 ժամ ago

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400…

4 ժամ ago

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա Thu, 19 Nov 2026 23:23:06 +0400 43-ամյա ռեփեր…

4 ժամ ago