ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին

ՔՊ-ական պատգամավորը սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու ՔՊ առաջնորդին

Wed, 16 Sep 2026 17:15:57 +0400


ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, արաբագիտության գծով պատմական գիտությունների թեկնածու Հարությունյան Արայիկը մարդկանց ստիպել է, որ կրկին խոսեն իր մասին: Նա հայտարարել է, թե իշխանության ընդդիմախոսները վնասում են պառլամենտարիզը։ Սուպերնախարարության (ԿԳՄՍ) նախկին ղեկավար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը ՀԿ-ական իմ այն նախկին գործընկերներից էր, որի հետ շփվելու բացարձակ ցանկություն չեմ ունեցել: Ինքն իրեն գերխելացի պատկերացնող այդ անձից, սակայն, երբևէ իրապես խելացի դատողություն չեմ լսել: Ինքն այն քչախոսներից էր, ովքեր մարդկանց փորձելով համոզել, որ շատ խելացի են՝ չունենալով համապատասխան ունակություններ: Եթե դրան գումարենք այն ժամանակ երբևէ չդրսևորած հուզական ինտելեկտը (ավելի ճիշտ դրա բացակայությունը), ապա պատկերը, կարծում եմ, կամբողջանա: Մի խոսքով, դա մարդկային այն տեսակն է, որին հանդիպելիս շփվելու ցանկությունն արագ վերանում է: Ու, բնականաբար, այդ տեսակն էլ հենց պետք է իր տեղը գտներ այսպես կոչված իրական Հայաստանի իշխանության ամենավերին օղակներում:

Ինչևէ, բուսական աշխարհից հայտնի մականունով այդ անձը հայտարարել է, թե իշխանության ընդդիմախոսները վնասում են պառլամենտարիզմը։ Եթե արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Հարությունյանը մի քիչ ավելի գրագետ լիներ, կիմանար, որ իրենք ընդհանրապես պառլամենտարիզմի հերն են անիծել: Ինչ պառլամենտարիզմի մասին է խոսքը, եթե խորհրդարանն է ենթարկվում կառավարությանը, իմա՝ վարչապետին, և ոչ թե հակառակը: Իրապես խելացի ու ինքն իրեն հարգող մարդը կփորձեր գտնել ընդդիմությանը մեղադրելու իրական հիմքեր, իսկ դրանց բացակայության դեպքում ուղղակի կլռեր: Որպեսզի հերթական անգամ չխայտառակվեր: Չնայած կարող եմ ենթադրել, որ նախորդ դարավերջին մեկ տարի սիրիական բուհերից մեկում ուսանելու ժամանակ ինքը ձեռք է բերել պառլամենտարիզմի վերաբերյալ այլ գիտելիքներ: Հիշենք, որ Սիրիան այն ժամանակ գտնվում էր Ասադների ընտանեկան, միակուսակցական, բռնակալական կառավարման ներքո:

ԱԲ-ին ուղղված համապատասխան հարցումից ստացվեց այսպիսի պատասխան. «Ասադների ռեժիմի օրոք Սիրիայի խորհրդարանը չուներ իրական քաղաքական իշխանություն և գործում էր որպես ձևական, «դրոշմակնիքային» (rubber-stamp) մարմին: Դրա հիմնական դերը գործադիր իշխանության և Ասադների ընտանիքի որոշումներին օրինական տեսք տալն ու վավերացնելն էր»: Իսկ հիմա այս պատկերը համեմատենք այսօրվա «իրական» Հայաստանի Ազգային Ժողովի հետ: Կարծում եմ, որ որևէ լուրջ տարբերություն, մեծ հաշվուվ, անհնար է գտնելը՝ եթե վերացարկվենք ընդդիմության ներկայությունից: Ինչը նշանակում է, որ մեկ տարի ուսանելով Դամասկոսում՝ երիտասարդ Արայիկը պետք է ենթադրեր, թե պառլամենտարիզմը պետք է լինի այնպիսին, ինչպիսին առկա էր այդ ժամանակ Սիրիայում: Այսինքն, իշխող «Բաաս» կուսակցության և նրա հետ դաշնակցող խամաճիկային ուժերից կամված խորհրդարանն ընդամենը հաստատում էր նախագահական պալատի և անվտանգության ծառայությունների կողմից կատարված որոշումներն ու նշանակումները: «Իրական» Հայաստանում «Բաաս» կուսակցությանը փոխարինում է ՔՊ-ն, իսկ նախագահական պալատին և անվտանգության ծառայություններին փոխարինում է ընդամենը մեկ անձ: Եվ այդ մեկ անձը ո՛չ ես եմ և ո՛չ էլ դուք, հարգելի ընթերցողներ: Այդ մեկ անձը Հայաստանի վարչապետի աթոռից կառչած Փաշինյան Նիկոլն է:
Կարծում եմ, որ աչքի առաջ այդպիսի խորհրդարան ունենալով՝ ՔՊ-ական պատգամավորն էլ փորձել է սխալ հանել ընդդիմությանը: Չիմանալով, որ դրաով սխալ է հանում իրեն, մնացած ՔՊ-ականներին ու իրենց առաջնորդին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարային ջրանջատում. հասցեներ

Վթարային ջրանջատում. հասցեներ Wed, 28 Oct 2026 22:15:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

14 րոպե ago

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին Wed, 28 Oct 2026 22:07:09 +0400 Քիմ Քարդաշյանը…

22 րոպե ago

Նախագահի պարտված թեկնածուի փախուստը որակել են «ամոթալի»

Նախագահի պարտված թեկնածուի փախուստը որակել են «ամոթալի» Wed, 28 Oct 2026 22:00:47 +0400 Բրազիլիայի նախագահական…

29 րոպե ago

Վրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքը Wed, 28 Oct 2026 21:42:23 +0400…

47 րոպե ago

Գլխավոր մարզչին երկրորդ հնարավորություն կտան

Գլխավոր մարզչին երկրորդ հնարավորություն կտան Wed, 28 Oct 2026 21:30:07 +0400 «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր…

59 րոպե ago

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Wed, 28 Oct 2026 21:23:25…

1 ժամ ago