Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Thu, 17 Sep 2026 20:00:50 +0400


Սեպտեմբերի 14-ին Բաքվում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կրոնական առաջնորդների 7-րդ հանդիպումը։ Հանդիպման ավարտին ընդունվեց Հռչակագիր, որը ստորագրեցին ներկայացուցիչներ 40 երկրից եւ 18 միջազգային կազմակերպությունից։ Ուշագրավը թերեւս այս ամենի մեջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւի եւ կրոնական առաջնորդների հանդիպումն էր։ Ալիեւը, ինչպես գրում է Սերգեյ Մարկեդոնովը, այդ հանդիպման ընթացքում բարձրացայնեց թեզեր, որոնք վերլուծելով՝ կարելի է արձանագրել, որ Բաքուն փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»։

Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է ինստիտուցիոնալացնել ԹՊԿ Կրոնական առաջնորդների համաժողովի ֆորմատը, այն դարձնելով մշտական ու կանոնավոր։ Երկրորդ, Ադրբեջանը իրեն ձգտում է դիրքավորել որպես կապող օղակ թյուրքական աշխարհի, Կովկասի եւ իսլամական Արեւելքի միջեւ։ Եւ ինչը ամենից հետաքրքիրն է՝ Բաքուն ձգտում է ամրագրել իսլամական համախոհության կամ իսլամական համերաշխության գաղափարը որպես աշխարհաքաղաքական կատեգորիա եւ աշխարհաքաղաքականության բաղադրիչ։ Եւ ամենից ինտրիգայինը՝ Ալեւը ձգտում է Ղարաբաղը ներառել այդ կոնտեքստում՝ տեղի մահմեդական սրբավայրերի վերականգնումը եւ վերստին գործարկումը հռչակելով որպես ադրբեջանական ինքնիշխանության մաս։Այս ամենն իհարկե համեմվեց Եվրոպային ուղղված սուր քննադատությամբ, Հայաստանի հետ խաղաղության հաստատման մասին հավաստիացումներով եւ այլն։ Եթե ուշադիր հետեւենք, ապա Ալիեւը մեկտեղում է երկու կարեւոր իրողություններ՝ հաշտությունը, խաղաղությունը առճակատման, դիմագրավման հետ, ըստ էության ի ցույց դնելով այն քաղաքական գիծը, որով առաջնորդվում է Բաքուն․ երբ մինչեւ վերջ հասկանալի չէ, թե որտեղ է սկսվում ու որտեղ ավարտվում խաղաղասիրությունը, հաշտ ու համերաշխ ապրելու եւ արարելու ձգտումը եւ որտեղ՝ հակամարտումն ու առճակատումը՝ միախառնված պատմության սեփական հայեցողությամբ, ըստ սեփական շահերի եւ նպակատահարմարությունների մեկնաբանման՝ արդեն տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթի «ցոլարձակումներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

6 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

6 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

6 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

6 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

6 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

6 ժամ ago