Փաշինյանի հրահանգը ՔՊ-ին

Փաշինյանի հրահանգը ՔՊ-ին

Wed, 16 Sep 2026 18:45:14 +0400


ՔՊ պատգամավորներին հրահանգ է տրված՝ ընդդիմադիրներն ինչ ուզում է թող խոսեն, դուք մենակ խաղաղությունից խոսեք։ Դա մեր փրկության կախարդական բառն է։ Ինչ ասում են, հակադարձեք՝ պատերա՞զմ եք ուզում, ու՞մ երեխաների հաշվին․․․ Ժողովրդի վրա դա լավ է ազդում։ Ժողովուրդը իշխանության համար դարձել է աշխարհաքաղաքական լաբորատորայի նյութ, որտեղ փորձարկում են, թե որ բառը նրա վրա լավ կազդի։ Դրա համար որևէ աղբյուր պետք չէ, թե՝ էդ ո՞վ ասաց, աղբյուրը Ազգային ժողովի ընթացքն է։

Մի հին անեկդոտի եմ նմանեցնում։ Զոքանչը մահամերձ է լինում, փեսուն նստեցնում են կողքը, որ հով անի։ Րոպե-րոպե սպասում են, որ կմահանա։ Հանկարծ մի ճանճ է տզզալով մոտենում զոքանչին, և նա սկսում է աչքերով ուշադիր հետևել ճանճին։ Փեսան վրդովված զոքանչին ասում է․
-Դու ուշադրությունդ մի շեղիր։
Հիմա ՔՊ-ականներն են։ Անհամբեր սպասում են, թե երբ խաղաղություն բառը իր կախարդական ներգործությունը կունենա ժողովրդի վրա ու հանգիստ հողին կհանձնեն նախատեսված տարածքները։ Իսկ եթե հանկարծ մեկը շեղվում է՝ «լավ փեսայի» նման անմիջապես հիշեցնում են՝
-Մի՛ շեղվիր։ Պատերա՞զմ ես ուզում։
Խաղաղություն՝ և վերջ։ Այ սա է կոչվում աշխարհաքաղաքական խմոր, որտեղ տաշտի առաջ նստեցրել են Նիկոլ Փաշինյանին ու ասում են՝ դու դրոժը լցրու, , մնացածը լինելու է։ Խմորը բարձրանալու էև մեր ուզած հացը թխելու ենք․․․
Միայն թե հացը ո՞ւմ սեղանին է դրվելու՝ դա արդեն, երևի, խմորի գործը չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են Thu, 08 Oct 2026 16:20:50 +0400 Latest…

6 րոպե ago

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել Thu, 08 Oct 2026 16:18:24 +0400 Latest news…

9 րոպե ago

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ Thu, 08 Oct 2026 16:15:11 +0400 Ժամանակին, երբ «Սասնա ծռերը» խոսում էին Հայաստանում…

12 րոպե ago

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև Thu, 08 Oct 2026 16:00:06 +0400 Հունաստանը և…

27 րոպե ago

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ Thu, 08 Oct 2026 15:50:45 +0400…

36 րոպե ago

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել Thu, 08 Oct…

39 րոպե ago