Լկտիության աղբյուրը դուք եք

Լկտիության աղբյուրը դուք եք

Thu, 17 Sep 2026 09:00:58 +0400


Ի՜նչ հաճույքով է մարդը «Քյարքի» բառն արտաբերում` հոգու խորքից: Ինչպե՜ս է թքում հայ ժողովրդի ճակատին` «Քյարքի է` Քյարքի եմ ասում»: Ի՜նչ վերամբարձ տոնով է հայտարարում, թե Քյարքի ասելով, փակել է էսկալացիայի վերջին հնարավորությունը՝ անգամ չգիտակցելով, որ խուրմա ասելիս բերանդ չի քաղցրանում, եւ ինքը չի որոշում` էսկալացիա լինի, թե չլինի, Քյարքին հանձնվի, թե չհանձնվի, հաջորդը որ հատվածը հանձնվի, որտեղ «սահմանազատում» իրականացվի, ինչ քարտեզով իրականացվի եւ այլն:

Եթե ուրիշ ոչ մի բան չլիներ, ապա միայն մեկ փաստ` Ջերմուկի, Սեւ լճի ու Վարդենիսի հատվածներում ՀՀ սուվերեն տարածքում նստած ադրբեջանական զորքը բավական կլիներ, որ ցանկացած իշխանություն ամոթից գլուխը կախեր, իրեն մեղավոր զգար, զղջման խոսքեր ասեր, հասկանար, որ ամենակարեւոր անելիքը չի արել` ձախողել է իր խոստումները, եւ դա նաեւ վկայում է այն մասին, որ ինքն այլեւս չի տիրապետում իրավիճակին:

Բայց տեսեք՝ ինչ խրոխտ ու ճակատը բաց` ինքնավստահ հայտարարություններ է անում, գնում-հասնում 90-ականներ, 2000թ. եւ մեղադրանքներ ուղղում նախկին իշխանություններին, խոսակցությունը տեղափոխում Ռոբերտ Քոչարյանի կոշիկների եւ Լեւոն Քոչարյանի կոստյումի թեմային, հայտարարում, որ ոնց ասեմ, նենց էլ վարելու եք, որտեղով ասեմ, էդտեղով էլ քայլելու եք: Ձեր կարծիքով, այս անսահման ցինիզմն ու օրենքները, Սահմանադրությունը խախտելու «համարձակությունը» որտեղի՞ց է գալիս: Գալիս է հունիսի 7-ի արդյունքներից:

Ինչքան էլ մենք պնդենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, տոտալ բռնաճնշումներ են գործադրվել, եւ ԲՀԿ-ի 60 հազար ձայնն էլ անամոթաբար գողացվել է, ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ մի հսկա զանգված ՔՊ-ին ձայն է տվել եւ այս լկտիության համահանցակիցն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Քյարքի

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

5 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

5 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

6 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

6 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

6 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

6 ժամ ago