Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Thu, 17 Sep 2026 09:30:28 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և համագործակցության հիմնադրամի» կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նրա խոսքով, երկու երկրների ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Գյուլերը նաև հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ են գործում բազմաթիվ ոլորտներում՝ սկսած անձնակազմի վերապատրաստումներից, համատեղ զորավարժություններից, ռազմական փորձի փոխանակումից ու ականազերծման աշխատանքներից մինչև ռազմարդյունաբերական նախագծեր։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, թուրք նախարարը նշել է, որ գոհունակությամբ են ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը։

«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։ Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը»,- նշել է Գյուլերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

2 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

2 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

2 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

2 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

2 ժամ ago