«Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին

«Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին

Thu, 17 Sep 2026 09:35:25 +0400


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Ղազինյանին, հիշեցնենք, ԵՊՀ ռեկտորատը ծանուցել էր, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի դասախոսելու ԵՊՀ-ում: Ղազինյանը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի որոշումը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի համար բռնագանձել միջին աշխատավարձը։

Գագիկ Ղազինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր համար սկզբունքի հարց է այս գործընթացը, երբ իրեն և իր նման անձանց առանց որևէ հիմքի «մի գրչի հարվածով» ազատում են աշխատանքից, որևէ մեկը, առավել ևս այս իշխանության ներկայացուցիչները, նման իրավունք չունեն։
Խոսելով դատարանից ակնկալիքների մասին՝ նա ասաց, որ եթե անգամ մի փոքր անաչառ, օբյեկտիվ լինի դատարանը, իր պահանջները բավարարվելու են։

«Ոչ մի հիմք չի նշվել հրամանում, դա նշանակում է՝ անհիմն, որովհետև օրենքը պահանջում է իրավական և փաստական հիմք, ոչ թե՝ «ես որոշեցի՝ պայմանագիրը լրացել է»։ Մանավանդ որ ես ժամավճարով հրավիրված դասախոս չեմ, այնպես որ դա անժամկետ պայմանագիր է, ոչ թե ժամկետային։ Այդ իմաստով պետք է նշվեր՝ ասենք թե՝ հիվանդություն, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ բան, որի պատճառով խզվում է պայմանագիրը։ Այնտեղ որևէ բան նշված չէ։ Ես, իհարկե, կանխակալ կարծիք ունեմ, որ սա գինն էր՝ իմ հրամանը և մեր մյուս ընկերների, գործընկերների, նրա` նորից ռեկտոր ընտրվելու։ Ենթադրում եմ՝ այդ գինը վճարվեց համալսարանի գործող կառավարչի կողմից․․․

Իրենց մոտ ո՞նց է ընդունված․ եթե դիմես` ապա ի՞նչ կանես, կամ` ի՞նչ կանես, որպեսզի դիմես (ռեկտորի պաշտոնի համար` Ա.Պ.)։ Կարծում եմ՝ դա գինն էր, որովհետև նման վստահություն չկար, որ ինքը նորից կվերընտրվի, այն էլ միայնակ, արձակուրդի ժամանակ հայտարարություն, միակ թեկնածու, իբր ընտրություն, իրենց հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ իրենց ՔՊ ներկայացուցչի ղեկավարությամբ, դատախազ և այլն։

Այդ պրոցեսները պատահական չէին, ամբողջը կազմակերպված էր որպես համալսարանի զավթման գործընթաց։ Այդ բոլորը հիմք են տալիս եզրակացություն անելու, որ դրա գինն էր հրամաններ կատարելը»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդիները՝ Արթուր Ղազինյանն ու Դավիթ Ղազինյանը ընդդիմադիրներ են։ Արթուր Ղազինյանն անցած խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» դաշինքի կազմում, Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, նա այդ ուժի ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ-ն քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում է աշխատանքից, արդեն պատկառելի ցանկ է գոյացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը

Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը Sun, 01 Nov 2026…

18 րոպե ago

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուսաստանը և ՀՀ-ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Sun, 01 Nov 2026 11:01:24 +0400…

33 րոպե ago

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի

Գուցե ժամանակն է ձևական բարեփոխումներից անցնել իրական քայլերի Sun, 01 Nov 2026 10:47:14 +0400 Հերթական…

47 րոպե ago

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի

Նախկին վարչապետի դեմ քրեական հետապնդում կհարուցվի Sun, 01 Nov 2026 10:30:19 +0400 Հունգարական Հետաքննությունների ազգային…

1 ժամ ago

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է Sun, 01 Nov 2026 10:15:44 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

1 ժամ ago

Պուտինը պատրաստ է երկխոսության

Պուտինը պատրաստ է երկխոսության Sun, 01 Nov 2026 10:00:07 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ…

2 ժամ ago