«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է հասնելու

«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է հասնելու

Thu, 17 Sep 2026 09:45:23 +0400


«Տիգրանաշենի բնակիչները պետք է շատ հստակ հասկանան, որ իրենք այսօր հայ պետականության պահպանության խրամատներում են գտնվում»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագ Աջապահյանը: Նա կարծում է, որ դա պարզապես տարածք չէ, այլ կարեւոր ստրատեգիկ նշանակություն ունեցող կետ, որի հանձնմամբ Սյունիքն անջատվելու է Հայաստանից: «Հայաստանը բաժանվելու է երկու մասի: Մենք նաեւ զրկվում ենք մեր ճանապարհատրանսպորտային առանձնահատկությունից, որով մեր հարավից դեպի հյուսիս գալիս էին տարբեր բեռնատարներ, ճանապարհային լոգիստիկ խնդիրներ էին իրականացվում, որից երկիրն իր շահն ունի: Այս առումով մեր հարգելի Տիգրանաշենի բնակիչները պետք է ամուր մնան, պետք է իրենց տունը պահեն խրամատի նման եւ ոչ մի կերպ դուրս չգան այնտեղից: Բնական է, իրենց առաջարկելու են մեծ գումարներ՝ այդտեղից դուրս գալու համար, եւ միգուցե բավական մեծ գումարներ առաջարկեն, քանի որ թուրքերին շատ ավելի ձեռնտու է, որ ամեն մի բնակչի, ընտանիքի մի 100 հազար կամ 200 հազար դոլար գումար տան՝ իրենց համար շատ կարեւոր տարածքը ստանալու իրենց նպատակների համար: Դրանով իրենք կտիրեն ոչ միայն Տիգրանաշենին, այլեւ՝ ամբողջ Սյունիքին եւ ամբողջ Հայաստանը կվերցնեն իրենց վերահսկողության տակ: Իսկ այդ գումարը վճարել՝ ամբողջ Հայաստանի ֆիզիկապես հարցը լուծելու համար, շատ չնչին գումար է: Այսօր այդ հարցը դրված է Տիգրանաշենի բնակիչների առաջ, եթե իրենք կառչեն, ամուր մնան իրենց հողի վրա, բնական է, մենք պիտի գնանք, հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, իրենց կողքին կանգնենք, որ Տիգրանաշենը չհանձնվի»,- ասում է սարկավագը:

Աջապահյանը վստահ է, որ ինչ-որ պահի ազգը ոտքի է կանգնելու, որովհետեւ հակառակ պարագայում ոչնչացման եզրին ենք կանգնած: Այստեղ կարեւոր է նաեւ մեծահարուստների դերը, որոնք պետք է հասկանան, որ ինչպես այսօր վարվում են ընդդիմությանը հարող մեծահարուստների հետ` ունեզրկում ու բանտարկում են, վաղը նույնն իրենց է սպասվում: «Էլի ուժեր կային, որոնք ժամանակին իշխանության հետ համագործակցում էին, հետո դարձան ընդդիմություն: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ինքը երբեք ընդդիմություն չի դառնա։ Դա՝ մեկ: Երկրորդ․ մենք պետք է հստակ հասկանանք, որ թուրքին Հայաստանում հայ մեծահարուստ պետք չէ, իր համար հայ մեծահարուստը գլխացավանք է լինելու: Ինքը շատ լավ հասկանում է, որ հայ մեծահարուստն ունի ազգային պատկանելության զգացում եւ իր ազգի համար ինչ-որ բաներ է անելու: Թուրքական տեսակետից երբ նայում ենք, թե ինչի համար է մեծահարուստների դեմ այս պայքարը, նույնն է, ինչ եղել է 1915 թվականին․ բոլոր մեծահարուստների, մտավորականների, հայ ազգի գլուխը կտրել են։ Այսօր նույն բանն են անում: Հայ ազգի գլխի որոշ մասը չի հասկանում, թե իրենց ինչ է սպասվում, շատ հեշտ նայում է, թե մյուս գլուխները ոնց են կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իր գլխին էլ է հասնելու: Նույն մեծահարուստները, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են կանգնած, վստահաբար, այդքան խելք ու շնորհք ունեն՝ հասկանալու համար, որ իրենց էլ է հերթը հասնելու: Եթե ուզում են համոզվել, կարող են մի քիչ իրենց նեղություն տալ եւ պատմություն ուսումնասիրել` տեսնել, թե ինչ է եղել այն մեծահարուստների հետ, որոնք Օսմանյան կայսրության մեջ հայ էին: Լավագույն դեպքում կարող են իրենց ունեցվածքը թողնելով՝ փախչել երկրից, միայն փրկելով այն, ինչ երկրից դուրս ունեն: Թուրքիային այստեղ ո՛չ հայ մեծահարուստ, ո՛չ հայ մտավորական, ո՛չ հայ հոգեւորական, ընդհանրապես՝ հայ ածանցով ցանկացած բան պետք չէ: Նույնիսկ եթե ոմանք մահմեդականություն ընդունեն եւ ասեն, որ իրենք թուրք են դառնում, միեւնույն է՝ թուրքերի համար իրենք համարվելու են հարամ, անհավատ, պիտակավորվելու են, իրենց չեն հարգելու, որովհետեւ տեսնելու են, որ այդ մարդն իր ունեցվածքի համար իր հավատքն ուրացել է»,- շեշտում է Արտաշես սարկավագը:

Եվ որոշ ժամանակ հետո էլ կասեն՝ քանի որ իրենք հարամ են, մենք խլելու ենք իրենց ունեցվածքը։ «Մեր պետականությունը մեր մեծահարուստների միակ երաշխիքն է, որ իրենք կունենան այն, ինչ ունեն: Սա հասկանալով՝ իրենք պետք է միավորվեն, թեկուզ՝ ծածուկ, թեկուզ ներկայիս իշխանության թիկունքի հետեւում փորձեն այս ազգակործան իշխանությունից ազատվել: Ես վստահ եմ՝ եթե իրենք իրենց ջանքերը ներդնեն այս ազգակործան իշխանությունից ազատվելու մեջ, շատ հնարավոր է, որ գալիք իշխանությունն իրենց արդեն այլ կերպ վերաբերվի, քան վերաբերվելու է այն դեպքում, եթե հավատարիմ մնան այն մտայնությանը, որ հիմա ունեն: Մեր երկրում ժողովրդավարություն ասվածի տակ իրականում ժողովրդավարություն չկա, այլ տարբեր տեսակի մանիպուլյացիաներ են՝ հանրությանը մոլորեցնելու: Եվ երբ ես ասում եմ, որ պետք է միավորվեն եւ այս իշխանությունից ազատվեն, քաղաքական գործիքներով ազատ­վելու մասին է խոսքը: Բնականաբար, ես բռնության կոչ չեմ անում, բացառապես օրինական մեթոդներով եւ խելացի կերպով: Հիմա խելքի դար է, մեր թշնամիներից մենք պետք է սովորենք խելացի գործել: Իրենք շատ խելացի են գործում, օգտագործում են ժամանակակից բարձր տեխնոլոգիաները եւ դրա շնորհիվ կարողացան մեր երկիրը, մեզ ծնկի բերել: Եթե մենք չընդունենք ծնկի եկած վիճակը, չենք կարող կանգնել: Եթե ասենք, որ մենք չենք պարտվել, ինչպես Նիկոլն է ասում՝ ոչ մի դեպքում մեզ պարտված չհամարենք, այդ դեպքում չենք կարող հաղթել: Ինքը դա ասում է, որպեսզի մենք կանգնելու ցանկություն չունենանք… ինքնախաբեության առաջարկ է անում, իրականում՝ պարտվել ենք, շատ դառն ենք պարտվել: Մեր գործած սխալների պատճառով վճարել ենք մեր զավակների կյանքերով, եւ այն սխալները, որոնք հիմա գործվում են, դրանց համար էլ ապագայում վճարելու ենք մեր զավակների ավելի շատ կյանքերով։ Սա է խնդիրը»,- նկատում է սարկավագը:

Այս իշխանությունների տված ամեն մի դիրքի ու տարածքի դիմաց, եթե հանկարծ որոշենք դրանք վերաազատագրել, հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվելու՝ ասում է Արտաշես սարկավագը` նկատելով, որ այսօր մեր հասարակությունը պիտի հստակ հասկանա, որ իր անտարբերության դիմաց ինքը վաղ թե ուշ վճարելու է իր զավակների կյանքով, եւ այն սարսափը, ինչի միջով անցել է, կրկնվելու է շատ ավելի մեծ մասշտաբներով: «Կարող է տարբերվել այն առումով, որ այս անգամ մեր զավակների ձեռքին զենք չլինի, պայքարելու հնարավորություն չունենան եւ պարզապես մորթվեն, ինչպես 1915-ին մորթվեցին: Մենք՝ որպես հայ ժողովուրդ, որպես հասարակություն, որպես քրիստոնյա, պետք է համախմբվենք, հասկանանք, որ մեզ սպասվում են շատ ծանր փորձություններ, ու փորձել այս ամենի դեմն առնել, քանի դեռ շատ ուշ չէ»,- եզրափակեց Արտաշես սարկավագ Աջապահյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ հավելավճարներ են սպասվում

Ինչ հավելավճարներ են սպասվում Thu, 17 Sep 2026 11:19:54 +0400 Սահմանադրական դատարանի նախագահին և փոխնախագահին…

8 րոպե ago

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը Thu, 17 Sep 2026 11:15:27 +0400 Մեզ պատմեցին,…

12 րոպե ago

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան Thu, 17 Sep 2026 11:15:13 +0400 Անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկումներում…

13 րոպե ago

ԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան

ԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան Thu,…

13 րոպե ago

Իրանում կանանց «բանակ» են ստեղծում․ բացառիկ մանրամասներ

Իրանում կանանց «բանակ» են ստեղծում․ բացառիկ մանրամասներ Thu, 17 Sep 2026 11:00:09 +0400 Թեհրանում «Ջանֆադա»…

28 րոպե ago

Այս վտանգավոր ուղերձն արտացոլում է իշխանության պատկերացումները

Այս վտանգավոր ուղերձն արտացոլում է իշխանության պատկերացումները Thu, 17 Sep 2026 10:54:55 +0400 «Իշխող ուժի…

33 րոպե ago