«Հրապարակ»․ Ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին

«Հրապարակ»․ Ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին

Thu, 17 Sep 2026 10:15:19 +0400


Մի սկանդալը չմարսած՝ ՔՊ-ական Արման Եղոյանը նոր սկանդալի մեջ է հայտնվում․ տպավորություն է, թե որոշել է հակահայկական հայտարարությունների գծով ռեկորդ սահմանել: Եղոյանը նոր նստաշրջանի մեկնարկին նախ հայտարարեց, որ Լոռու մարզը եւ Տաշիրը եղել են Վրաստանի մաս, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց: Հետո հայտարարեց, թե ուժեղ սփյուռք՝ նշանակում է թույլ Հայաստան, սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա: Նախօրեին էլ թիրախավորեց Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ հայտարարելով. «… հանուն Հայաստանի հարատեւության, անկախության եւ ինքնիշխանության, այս նպատակի իրականացման համար անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի, դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից», եւ որ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. «Սա ֆունդամենտալ նախապայման է Հայաստանի հարատեւության, անկախության եւ ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը եւ իրենց գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք ՀՀ-ն եւ հայ ժողովուրդն իրենց պատմության մեջ չեն առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել են այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է հայ քաղաքական միտքը եւ շարունակում է դա անել մինչեւ հիմա: Անամոթաբար վեր են կացել եւ ասում են՝ 2025 թվականի 10-րդ դասարանցին ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Տիկին Գալստյան, 10-րդ դասարանցին գրել-կարդալ սովորել է 2015-16-17-18 թվականներին ձեր գրած չափանիշներով, ամոթը ձեզ է»: Այսինքն, եթե 2015-16 թվականներին կարդալ չեն սովորել, վերջ` 18-ից հետո դպրոց չեն գնացել եւ այլեւս ոչինչ չէին կարող սովորել` սովորելու փուլն ավարտվել է, եւ 18-ին դպրոցները փակվել են:

Ըստ Եղոյանի՝ «դաշնակցականությունը եւ դաշնակցական մտածելակերպն անցյալին անընդհատ զոհեր մատուցելն է, անցյալի քաղաքական աստվածներին պաշտելն է, մեր ապագա շահերը զոհաբերելն է»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Եղոյանի կեցվածքի մասին, ասում է. «Անցած խորհրդարանում ոչնչով աչքի չընկած այս երիտասարդը հանձնարարականներ է ստացել շեֆի կողմից եւ որոշել է հակապետական, հակազգային, անգրագետ ու հակապատմական, կեղծ մտքեր արտահայտել եւ սկանդալներ հրահրել: Նա այս ամենով փորձում է նախ ցույց տալ ՔՊ-ի գաղափարախոսությունը, ապա՝ հասարակության ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնք գոյություն ունեն մեր երկրում: Արման Եղոյանը չի կարող ինքնուրույն նմանօրինակ ակտիվություն դրսեւորել: Այս ամենը գալիս է իր կուսակցապետից: Այդ երիտասարդը որոշել է հակապետական, անկիրթ ու հակահայ հայտարարություններով հայտնի դառնալ: Նպատակը հետեւյալն է` նախ շեղել հանրության ուշադրությունը, ես նաեւ չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արման Եղոյանի շուրթերով վերջնականապես բացահայտել իր կուսակցության գաղափարախոսությունը»: Իշխանությունն ասում էր, որ Դաշնակցությունը չունի ձայներ, այլեւս ավարտված կուսակցություն է, անցյալում է, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան թիրախավորում ՀՅԴ-ին։ «Խնդիրն այն է, որ նրանք Դաշնակցության մեջ նախկին են տեսնում, սա` մեկ, եւ հետո՝ Դաշնակցությունն ազգային կուսակցություն է, իսկ ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին, այդ պատճառով էլ դաշնակցականները թիրախում են հայտնվել: Այս խորհրդարանում ոչ միայն Արման Եղոյանն է ակտիվացել, այլեւ` Արփի Դավոյանը, Հասմիկ Հակոբյանը: Անդադար Եկեղեցու դեմ են խոսում եւ այլն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

21 րոպե ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

26 րոպե ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

33 րոպե ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

33 րոպե ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

42 րոպե ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

47 րոպե ago