«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

Thu, 17 Sep 2026 11:15:27 +0400


Մեզ պատմեցին, որ նոր սահմանադրու­թյամբ ցանկանում են Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ հենց Անվտանգության խորհուրդը լուծարել։ Հարցը քննարկվել է նաեւ Սահմանադրական բարեփոխման հանձնաժողովում, եւ ոմանք այս փոփոխությանը կողմ են արտահայտվել, սակայն հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ չի հիշում՝ ֆորմալ առումով նման քննարկում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ, քանի որ վերջին նիստը մոտ կես տարի առաջ է եղել, սակայն նման հարց եղել է․ «Դա գոյություն ունեցող հարց է, բայց չեմ հիշում՝ քննարկում եղել է նիստի ժամանա՞կ, թե՞ կուլուարներում, բայց դրա հետ կապված որոշում չկա»։

Իոաննիսյանը նշեց նաեւ, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջին անգամ ամիսներ առաջ է նիստ հրավիրել, քանի որ անիմաստ է ժամանակ ծախսել մի բանի վրա, ինչն Ազգային ժողովում աջակցություն չի ստանալու, քանի որ «Քաղպայմանագիրը» խորհրդարանում երկու երրորդ չունի, պետք է առնվազն ընդդիմադիր 8 պատգամավոր կողմ քվեարկի, որպեսզի այն ընդունվի։

Նկատենք, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, եւ, փաստորեն, ստացվում է, որ, իր կամքից անկախ, ընդդիմությունից է կախված Սիմոնյանի՝ այս պաշտոնում ղեկավարել-չղեկավարելու հարցը, քանի որ եթե ընդդիմությունը կողմ լինի Սահմանադրության փոփոխությանը, ապա հանձնաժողովը, ի թիվս այլ փոփոխությունների, կլուծարի նաեւ ԱԽ-ն կամ ԱԽ քարտուղարի պաշտոնը։

Թեմայի վերաբերյալ հարց ուղղեցինք նաեւ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին` տեղյա՞կ է Անվտանգության խորհրդի ու իր պաշտոնի շուրջ ծավալվող գործընթացներին, լուծարվելու շուրջ քննարկումներին։ Սիմոնյանը նշեց. «Ես դեմ եմ ինձ լուծարելուն։ Չէ, տեղյակ չեմ, բայց այն սահմանադրական մարմին է, եւ հնարավոր է Սահմանադրության համապատասխան փոփոխությամբ նման բան նախատեսվի, բայց ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որ նման բան կա կամ իմ կյանքում բան կփոխի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

17 րոպե ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

27 րոպե ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

33 րոպե ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

41 րոպե ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

45 րոպե ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

48 րոպե ago