«Հրապարակ». 100 հազար դրամ կաշառքի համար` 4 տարի 4 ամիս ազատազրկում

«Հրապարակ». 100 հազար դրամ կաշառքի համար` 4 տարի 4 ամիս ազատազրկում

Thu, 17 Sep 2026 11:45:03 +0400


Վլադիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջեւանի եւ Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, նույն տեղամասի գլխավոր էկոպարեկի ԺՊ-ի պաշտոնը զբաղեցնող Արտակ Ղազարյանի հետ, կաշառք տվողներ Դավիթ Մանուչարյանի, Շահեն Մանուչարյանի եւ Վարդան Օսիպյանի օգտին ապօրինի անգործության համար երկու դրվագով ստացել է կաշառք եւ երկու դրվագով իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերի եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Ա․ Ղազարյանին. Շ․ Մանուչարյանին, Դ. Մանուչարյանին եւ Վ. Օսիպյանին: Շ․ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եւ եղբոր՝ Դ․ Մանուչարյանի օգտին ապօրինի անգործության համար պաշտոնատար անձին` էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջեւանի եւ Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկի ԺՊ-ներ Վ․ Մարկոսյանին եւ Ա․ Ղազարյանին տվել է 60 հազար դրամ կաշառք: Վ․ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վ․ Մարկոսյանին եւ Ա․ Ղազարյանին տվել է 40 հազար դրամ կաշառք:

Վ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօր․ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով («Կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից»), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 2 դրվագով («Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար») եւ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 2 դրվագով («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):

Ա․ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրօր․ 435 եւ 441 հոդվածների հիմքով, Շ․ Մանուչարյանին` Քրօր․ 436 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Կաշառք տալը, որը կատարվել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ») եւ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Կաշառք տալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար»), Դ․ Մանուչարյանին` Քրօր․ 436 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Վ․ Օսիպյանին` 436 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Վ․ Մարկոսյանի եւ Ա․ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Շահեն եւ Դավիթ Մանուչարյանների նկատմամբ՝ տնային կալանքը, Վ․ Օսիպյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ 2026 թ․ օգոստոսի 10-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանը վճռել է Արտակ Ղազարյանին մեղավոր ճանաչել Քրօր․ 435 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հանցանքի մեջ, նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի, 4 ամիս եւ 20 օր ժամկետով, Վլադիկ Մարկոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի, 4 ամիս եւ 20 օր ժամկետով: Միաժամանակ ճանաչել եւ հռչակել եղբայրներ Շահեն Մանուչարյանի, Դավիթ Մանուչարյանի եւ Վարդան Օսիպյանի անմեղությունը մեղսագրվող արարքների մեջ։ Դատավճիռը բողոքարկվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը Երկրորդ հերթի դասի եմ` երկրորդ ժամով։ Տնօրենի հետ զրուցելով բարձրացանք…

55 րոպե ago

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են Sat, 19 Sep 2026 23:45:24 +0400 Իրանն ու Օմանը…

9 ժամ ago

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը

Դարձել է ամենից շատ գոլեր խփած ֆուտբոլիստը Sat, 19 Sep 2026 23:30:47 +0400 «Բավարիայի» հարձակվող…

9 ժամ ago

Թաղման նպաստը կհանե՞ն

Թաղման նպաստը կհանե՞ն Sat, 19 Sep 2026 23:02:06 +0400 Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի…

10 ժամ ago

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից Sat, 19 Sep 2026 23:00:06 +0400 «Մերսեդես» թիմի…

10 ժամ ago

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա Sat, 19 Sep…

10 ժամ ago