Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին

Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին

Thu, 17 Sep 2026 12:30:27 +0400


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին կոչ է արել միջազգային ավիաընկերություններին զերծ մնալ Ռուսաստանի վրայով թռիչքներից՝ նախազգուշացնելով քաղաքացիական ավիացիայի համար վտանգի մասին։

Սեպտեմբերի սկզբին Կիևը նմանատիպ հայտարարություն ևս տարածեց։

«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ զգույշ լինել ռուսական երկնքում, քանի որ այն իսկապես անվտանգ չէ», – «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն մեջբերել է Տիխիի խոսքերը։

Նրա պնդմամբ, Մոսկվան չի փակում իր օդային տարածքը՝ չնայած շարունակվող պատերազմին և երկու կողմերի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կանոնավոր օգտագործմանը, մինչդեռ Ուկրաինան ստանձնել է պատասխանատվություն՝ ավիաընկերություններին զգուշացնել Ռուսաստանի վրայով թռիչքների ռիսկերի մասին։ Տիխին նաև հայտնել է, որ Ռուսաստանի երկնքում ակտիվությունը նվազել է նախորդ կոչից ի վեր։

«Մեր կոչը ICAO-ին հասել է և՛ անդամ պետություններին, և՛ ավիաընկերություններին։ Նրանց պարտականությունն է ուշադրություն դարձնել այս կոչին և կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանի երկնքում ողջ գործունեությունը», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ռուսաստանի օդային տարածքը դառնում է «լիովին վտանգավոր» քաղաքացիական ավիացիայի համար։ Նա ավիաընկերություններին և ապահովագրողներին զգուշացրել է ռուսական օդանավակայաններ, հիմնականում՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և այլ խոշոր քաղաքների օդանավակայաններ թռչելու ռիսկերի մասին: «Ուկրաինան որպես այդպիսին որևէ սպառնալիք չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար՝ ոչ մի քաղաքացիական ինքնաթիռ: Պարզապես ռուսական երկնքում կլինեն անօդաչու թռչող սարքեր, ուստի մենք պետք է դա հաշվի առնենք», – գրել է Զելենսկին Telegram-ում։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանի օդային տարածքը այլևս անվտանգ չէ: «Սա նոր իրականություն է, որի մասին մենք պաշտոնապես զգուշացնում ենք միջազգային ավիաընկերություններին, ապահովագրողներին և գործընկերներին», – ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

3 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

4 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

4 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

4 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

4 ժամ ago