Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»

Thu, 17 Sep 2026 20:00:50 +0400


Սեպտեմբերի 14-ին Բաքվում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կրոնական առաջնորդների 7-րդ հանդիպումը։ Հանդիպման ավարտին ընդունվեց Հռչակագիր, որը ստորագրեցին ներկայացուցիչներ 40 երկրից եւ 18 միջազգային կազմակերպությունից։ Ուշագրավը թերեւս այս ամենի մեջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւի եւ կրոնական առաջնորդների հանդիպումն էր։ Ալիեւը, ինչպես գրում է Սերգեյ Մարկեդոնովը, այդ հանդիպման ընթացքում բարձրացայնեց թեզեր, որոնք վերլուծելով՝ կարելի է արձանագրել, որ Բաքուն փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»։

Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է ինստիտուցիոնալացնել ԹՊԿ Կրոնական առաջնորդների համաժողովի ֆորմատը, այն դարձնելով մշտական ու կանոնավոր։ Երկրորդ, Ադրբեջանը իրեն ձգտում է դիրքավորել որպես կապող օղակ թյուրքական աշխարհի, Կովկասի եւ իսլամական Արեւելքի միջեւ։ Եւ ինչը ամենից հետաքրքիրն է՝ Բաքուն ձգտում է ամրագրել իսլամական համախոհության կամ իսլամական համերաշխության գաղափարը որպես աշխարհաքաղաքական կատեգորիա եւ աշխարհաքաղաքականության բաղադրիչ։ Եւ ամենից ինտրիգայինը՝ Ալեւը ձգտում է Ղարաբաղը ներառել այդ կոնտեքստում՝ տեղի մահմեդական սրբավայրերի վերականգնումը եւ վերստին գործարկումը հռչակելով որպես ադրբեջանական ինքնիշխանության մաս։Այս ամենն իհարկե համեմվեց Եվրոպային ուղղված սուր քննադատությամբ, Հայաստանի հետ խաղաղության հաստատման մասին հավաստիացումներով եւ այլն։ Եթե ուշադիր հետեւենք, ապա Ալիեւը մեկտեղում է երկու կարեւոր իրողություններ՝ հաշտությունը, խաղաղությունը առճակատման, դիմագրավման հետ, ըստ էության ի ցույց դնելով այն քաղաքական գիծը, որով առաջնորդվում է Բաքուն․ երբ մինչեւ վերջ հասկանալի չէ, թե որտեղ է սկսվում ու որտեղ ավարտվում խաղաղասիրությունը, հաշտ ու համերաշխ ապրելու եւ արարելու ձգտումը եւ որտեղ՝ հակամարտումն ու առճակատումը՝ միախառնված պատմության սեփական հայեցողությամբ, ըստ սեփական շահերի եւ նպակատահարմարությունների մեկնաբանման՝ արդեն տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթի «ցոլարձակումներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են արգելափակել Թրամփի որոշ նշանակումները

Մտադիր են արգելափակել Թրամփի որոշ նշանակումները Mon, 23 Nov 2026 19:30:14 +0400 ԱՄՆ Կոնգրեսի վերին…

6 րոպե ago

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ Mon, 23 Nov 2026…

13 րոպե ago

«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան

«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Mon, 23 Nov 2026 19:19:06 +0400…

17 րոպե ago

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից Mon, 23 Nov 2026 19:15:05 +0400 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ…

21 րոպե ago

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Mon, 23 Nov 2026 19:05:30 +0400 Հիմնանորոգման աշխատանքներով…

31 րոպե ago

Անկախության դեմ չեմ քվեարկի. քաղաքացիները` Սահմանադրության նախագծի մասին

Անկախության դեմ չեմ քվեարկի. քաղաքացիները` Սահմանադրության նախագծի մասին Mon, 23 Nov 2026 19:00:32 +0400 Latest…

36 րոպե ago