«Տավուշ» ՋՕԸ նախկին տնօրենն ինքնակամ շինություններ է սարքել

«Տավուշ» ՋՕԸ նախկին տնօրենն ինքնակամ շինություններ է սարքել

Thu, 17 Sep 2026 21:15:26 +0400


Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը սեպտեմբերի 1-ին որոշել է 1 Բերդ համայնք, Այգեձոր գյուղ, 11-րդ փողոց, 2-րդ փակուղի, 4 շինություն հասցեում գտնվող և Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0,013 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասերում Յուրի Սարգսի Որսկանյանի կողմից իրականացված 120.87 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 107.21ք.մ մակերեսով ներքին չափերով ինքնակամ շինությունները՝ անասնաշենքը և ծածկերը համարել Բերդ համայնքի սեփականություն և ճանաչել օրինական:

Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Յուրի Որսկանյանին`սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու շինությունը` 120.87 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 107.21ք.մ մակերեսով ներքին չափերով` 129 հազար 573 ՀՀ դրամ անասնաշենքի և ծածկերի համար և հողամասը` 0,013 հա մակերեսով, 18 հազար 447 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։

Այգեձոր գյուղի բնակիչ, 1960թ․ ծնված Յուրի Որսկանյանը «Տավուշ» ՋՕԸ նախկին գործադիր տնօրենն է։ 2017թ․-ի ամռանը «Տավուշ» ՋՕԸ-ի կողմից Ոսկեվան բնակավայրում կառուցված ոռոգման օժանդակ ջրագծի կապակցությամբ նրան յուրացման մեղադրանք է առաջադրվել։ 2024թ․ ապրիլի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սավել Մարդանյանը վճռել է ճանաչել Յուրի Որսկանյանի անմեղությունը քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հ. Միրզոյանի դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ եւ նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ս. Սարգսյանի դրվագով) («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվելէ պաշտոնեական դիրքը չարաշահելով»), նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Քրեական գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2024թ․ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշել է քրեական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցել վերաքննիչ hակակոռուպցիոն դատարան: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025թ․ փետրվարի 21-ին որոշել է 2024 թ․ ապրիլի 15-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Ներկայումս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը Sun, 01 Nov 2026 13:30:33…

13 րոպե ago

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է Sun, 01…

28 րոպե ago

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Sun, 01 Nov 2026 13:00:41 +0400…

43 րոպե ago

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Զոհված զինծառայողը Սևանից էր

Զոհված զինծառայողը Սևանից էր Sun, 01 Nov 2026 12:28:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ զոհված զինծառայողը…

1 ժամ ago

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ

Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ Sun, 01 Nov 2026 12:15:11 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը…

1 ժամ ago