«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

Fri, 18 Sep 2026 10:25:49 +0400


Օրերս առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված, ինչից հետո նրա տնից կատարել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է: Ապա կրկնակի նմուշառումներ են կատարվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից եւ բնակիչների ծորակներից։ Ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Ծավ համայնքի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է սնդիկը հայտնվել խմելու ջրում․ «Համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով։ Համայնքապետարանի ուժերով բնակիչներին առայժմ տրամադրում ենք խմելու ջուր, մինչեւ պաշտոնական տվյալներ ստանանք»։ Հարցին՝ նախկինում նման դեպքեր եղե՞լ են,՝ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց․ «Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման բան է տեղի ունեցել»։ Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե ջրի մեջ սնդիկի հայտնվելը կարո՞ղ է միտումնավոր է արվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ծավ բնակավայրը սահմանամերձ է Ադրբեջանի հետ։ «Հրապարակման ենթակա որեւէ տեսակետ չունեմ»։

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակիչներին` մինչեւ ջրի որակի վերականգնումը, զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու եւ կենցաղային նպատակներով: «Վեոլիա ջուրն» էլ հայտարարել է, որ Ծավում իրենք չեն իրականացնում ջրամատակարարումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վատ օրինակը վարակիչ է

Վատ օրինակը վարակիչ է Thu, 26 Nov 2026 09:00:39 +0400 Հասարակությունն ընդօրինակում է իր վերնախավի…

4 րոպե ago

«Հրապարակ». Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

«Հրապարակ». Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Thu, 26 Nov 2026 08:45:28…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ

«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Thu, 26 Nov 2026 08:15:27 +0400 Նոր սահմանադրության…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Thu, 26 Nov 2026 08:10:53 +0400 Նոր սահմանադրության նախագծի հրապարակման…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն Thu, 26 Nov 2026 08:05:35 +0400 Դեկտեմբերի 3-ին Ռուսաս­տան կատարելիք առաջին…

59 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Thu, 26 Nov 2026 08:00:18 +0400 Մեր տեղեկություններով՝ օրեր…

1 ժամ ago