«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է

«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է

Fri, 18 Sep 2026 11:15:24 +0400


Բազում կիրթ երիտասարդներ, աշխատանք չգտնելով, Տավուշից տեղափոխվում են Երեւան կամ արտագաղթում։ Մարզում որակավորում պահանջող աշխատատեղերի պակաս կա, սակայն Տավուշի մարզպետի աշխատակազում թափուր հաստիքներ կան, որոնք տարիներով չեն համալրվում։ Աշխատակազմն ունի 66 աշխատակից՝ մարզպետը, տեղակալները, օգնականները, խորհրդականները, տեղակալի օգնականները, գլխավոր քարտուղարը, վարչությունների պետերը, բաժինների վարիչները, աշխատակազմի գլխավոր, ավագ մասնագետները եւ այլն։ Մարզպետի աշխատակազմը ընդամենը 2 ոլորտ է կառավարում՝ գյուղական պետական բժշկական հիմնարկները՝ ամբուլատորիաներ, բուժկետներ եւ մանկապարտեզներ, որովհետեւ հանրակրթական դպրոցները սեպտեմբերի 1-ից ենթարկվում են ԿԳՄՍՆ-ին, միայն դպրոցների վարչատնտեսական մասն է գտնվում մարզպետի ենթակայության ներքո։

Մարզպետի աշխատակազմի հաստիքներն ուռճացված են, եւ բազում թափուր հաստիքներ կան։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 7-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում քանի՞ թափուր հաստիք կա, ինչքա՞ն է այդ հաստիքների աշխատավարձը, ի՞նչ է արվում դրանք համալրելու համար»։ Աշխատակազմը պատասխանել է․ «Տավուշի մարզպետի աշխատակազմում սեպտեմբերի 7-ի դրությամբ առկա է 11 թափուր հաստիք, որից 2-ը՝ մարզպետի խորհրդականի, 2-ը՝ բաժնի պետի, 3-ը՝ գլխավոր մասնագետի, 3-ը՝ ավագ մասնագետի եւ 1-ը՝ մասնագետի: Նշված հաստիքների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Թափուր հաստիքները համալրելու նպատակով պարբերաբար տրվում են հայտարարություններ»:

Հարկ չեն համարել նշել, թե թափուր հաստիքների համար որքան աշխատավարձ է սահմանված, որով­հետեւ կպարզվեր, որ գոր­ծազրկության մեծ տոկոս ունեցող Տավուշում տեւական ժամանակ համեմատաբար բարձր աշխատավարձով 11 հաստիք թափուր է, զբաղեցնել ցանկացողներ չկան։ Չեն հայտնել նաեւ, թե թափուր հաստիքները զբաղեցնելու համար հայտարարությունները որտեղ են տեղադրվել, որ մարզի կիրթ, գործազուրկ խավը դրանցից անտեղյակ է` չի մասնակցում մրցույթներին։ Ինչո՞ւ այդ հայտարարությունները չեն տեղադրվում Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում։ Կարծում եմ՝ դրա պատճառը հետեւյալն է. անցյալում, հիմա՝ եւս Տավուշի մարզպետարանում պաշտոնները բաշխվել են «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, պատահական մարդկանց աշխատակազմում գործի չեն ընդունում։

Իսկ 2018թ․ ապրիլին Իջեւան քաղաքում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնների չեն նշանակվելու: Սակայն, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ նրա խոստացածի հակառակը եղավ։ Նիկոլ Փաշինյանն իր դասընկեր, իր ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին 2021թ․ ապրիլի 8-ին նշանակեց Տավուշի մարզպետ։ Նախկինում Տավուշի մարզպետարանում աշխատում էին նաեւ մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքների բնակիչներ, այժմ Տավուշի մարզպետի աշխատակազմում միայն Իջեւանի բնակիչներ` մարզպետի «զեմլյակներն» են աշխատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը Թրամփին փոխանցել է պատերազմը կանգնեցնելու՝ Իրանի տեսլականը

Պուտինը Թրամփին փոխանցել է պատերազմը կանգնեցնելու՝ Իրանի տեսլականը Sat, 10 Oct 2026 15:00:25 +0400 Ռուսաստանի…

4 րոպե ago

Բա ինչո՞ւ Աշոտիկին փրկելու համար հայրական բնազդդ չզսպեցիր․․․

Բա ինչո՞ւ Աշոտիկին փրկելու համար հայրական բնազդդ չզսպեցիր․․․ Sat, 10 Oct 2026 14:45:22 +0400 Երբ…

19 րոպե ago

Տասնյակ տուժածներ, զանգվածային տարհանում․ Պանաման ցնցումների մեջ է

Տասնյակ տուժածներ, զանգվածային տարհանում․ Պանաման ցնցումների մեջ է Sat, 10 Oct 2026 14:30:07 +0400 Հոկտեմբերի…

34 րոպե ago

ԼԳԲՏ-ն «գլխացավանք» է դարձել Ադրբեջանի համար․ օրենք կընդունեն

ԼԳԲՏ-ն «գլխացավանք» է դարձել Ադրբեջանի համար․ օրենք կընդունեն Sat, 10 Oct 2026 14:30:02 +0400 Ադրբեջանում…

34 րոպե ago

Բոլոր հաճախորդները հավասար են` խտրականություն չենք կիրառում

Բոլոր հաճախորդները հավասար են` խտրականություն չենք կիրառում Sat, 10 Oct 2026 14:15:03 +0400 Բժիշկ-կոսմետոլոգ Ռոմանիկան,…

49 րոպե ago

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին Sat, 10 Oct 2026 14:07:09 +0400…

57 րոպե ago