Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Fri, 18 Sep 2026 11:38:17 +0400


Մահացել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։

«Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։

Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։

2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։

Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։

Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։

Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով , Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։

Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փողոցը պիտի տաք լինի․ եթե չլինի, իրանք մնալու ձևը կգտնեն

Փողոցը պիտի տաք լինի․ եթե չլինի, իրանք մնալու ձևը կգտնեն Tue, 24 Nov 2026 17:19:18…

12 րոպե ago

Չի կարելի բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա սազանդարների հետ

Չի կարելի բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա սազանդարների հետ Tue, 24 Nov 2026 17:15:08…

16 րոպե ago

Շատ քայլեր կախված են լինելու իրավիճակից

Շատ քայլեր կախված են լինելու իրավիճակից Tue, 24 Nov 2026 17:09:12 +0400 «Հայաստան» դաշինքում կարծում…

22 րոպե ago

Անհրաժեշտ 6 ձայնը չի ստանալու

Անհրաժեշտ 6 ձայնը չի ստանալու Tue, 24 Nov 2026 17:06:20 +0400 «Հայաստան» դաշինքը դեմ է…

25 րոպե ago

ՌԴ-ն խախտել է Լեհաստանի օդային տարածքը․Վարշավան հավաքում է ուժայիններին

ՌԴ-ն խախտել է Լեհաստանի օդային տարածքը․Վարշավան հավաքում է ուժայիններին Tue, 24 Nov 2026 17:00:20 +0400…

31 րոպե ago

Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն

Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Tue, 24 Nov 2026 16:48:40 +0400…

43 րոպե ago