Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը

Fri, 18 Sep 2026 11:38:17 +0400


Մահացել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից։

«Տիգրան Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին սերտորեն կապված էին Արցախի և հայկական ազգային երգարվեստի հետ։ Ծնվել է Արթիկում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1989 թվականին տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան գոյամարտին։

Հետագայում աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, իսկ այնուհետև ղեկավարել է «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը։

2002 թվականին Տիգրան Մկրտչյանը ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ Համույթի գործունեությունն ուղղված էր հայկական ազգային և ժողովրդական երգարվեստի պահպանմանն ու տարածմանը։

Տիգրան Մկրտչյանի արվեստը հնչել է ոչ միայն Արցախում ու Հայաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում՝ հայկական երգն ու մշակույթը ներկայացնելով նաև հայրենիքից դուրս։

Նրա համար երգը պարզապես արվեստ չէր․ այն հայրենիքի, հիշողության և ազգային ինքնության պահպանման ճանապարհ էր։ Առանձնահատուկ տեղ ունի նրա «Ձոն Արցախին» ստեղծագործությունը, որն այսօր առավել քան երբևէ հնչում է որպես Արցախի հանդեպ սիրո, կարոտի ու ցավի ձայն։

Արցախի երգով ապրող մարդկանց ձայնը չի լռում։ Սակայն Արցախը կորցնելու ծանր ցավով ապրելը շատ դժվար է։ Այդ ցավը մնում է հոգում՝ որպես չսպիացող վերք, և ցավալիորեն Արցախի երգով , Արցախով, Արցախի հիշողություններով ապրողներից շատերը վաղաժամ հեռանում են երկրային կյանքից։

Տիգրան Մկրտչյանի ձայնը նույնպես կմնա մեզ հետ՝ նրա երգերում, կատարումներում և մեր հիշողություններում»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին

«Հրապարակ». Եթե իրենց չբռնեին, ամբողջ ժողովրդին կկոտորեին, իրենք իրենց կամքով, հանուն ժողովրդի փրկության՝ հանձնվեցին Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով