Կայացել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հանդիպումը

Fri, 18 Sep 2026 14:58:17 +0400


Սոֆիայում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։
Քննարկվել է Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում Sat, 19 Sep 2026 21:21:36 +0400 Այս տարվա հունվարին Շվեյցարիայի…

30 րոպե ago

Բան ու գործ թողնել ու Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է

Բան ու գործ թողնել ու Ադրբեջանին ապացուցել, որ Գանձասարը հայկակա՞ն է Sat, 19 Sep 2026…

34 րոպե ago

Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Sat, 19 Sep 2026 21:15:54…

36 րոպե ago

Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ

Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ Sat, 19…

40 րոպե ago

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը

Ո՞վ է կառուցելու Հայաստանի նոր ատոմակայանը Sat, 19 Sep 2026 21:05:45 +0400 Հայաստանի նոր ատոմակայանի…

46 րոպե ago

Հայուհին հայտնի է դարձել իր առաջին գրքի հրատարակությունից առաջ

Հայուհին հայտնի է դարձել իր առաջին գրքի հրատարակությունից առաջ Sat, 19 Sep 2026 21:00:32 +0400…

52 րոպե ago